Օգտակար

Բնակարանում պատշգամբների ապակեպատման մեթոդները

Բնակարանում պատշգամբների ապակեպատման մեթոդները

Բաց պատշգամբները հաճախ բնակարանում դառնում են անօգուտ տարածություն: Պատշգամբների ապակեպատման շնորհիվ տարածքը հնարավոր է ավելի արդյունավետ օգտագործել: Ապակեպատում կարելի է իրականացնել մի քանի մեթոդներով՝ սառը ապակեպատում, տաք ապակեպատում, պանորամային ապակեպատում:

Պատշգամբների սառը ապակեպատում

Ապակեպատումը, անգամ եթե այն իրականացվում է սովորական մեկ շերտով ապակու միջոցով, անհամեմատ ավելի տաք և հարմարավետ է դարձնում պատշգամբը: Սառը ապակեպատման շնորհիվ պատշգամբը պաշտպանվում է քամուց, աղմուկից և փոշուց: Սառը ապակեպատումը բավականին մատչելի և հեշտ գործընթաց է: 

Պատշգամբների տաք ապակեպատում

Տաք ապակեպատումը ապահովում է պատշգամբի ջերմա- և ձայնա- մեկուսացումը: Հնարավորություն է տալիս օգտագործել պատշգամբը ողջ տարվա ընթացքում: Բացի այդ, տաք ապակեպատման շնորհիվ մեծանում է բնակարանի բնակելի մակերեսը:

Պատշգամբների պանորամային ապակեպատում

Պատշգամբների պանորամային կամ ֆրանսիական ապակեպատումը հետաքրքիր և ժամանակակից տեսք է փոխանցում բնակարանին՝ դարձնելով այն ավելի լուսավոր: Պանորամային ապակեպատումը կարող է լինել սառը և տաք: Դա արդեն միմիայն հաճախորդի ցանկությունն է: Պանորամային ապակեպատման պարագայում շատ կարևոր է մասնագետի խորհուրդը, որպեսզի տարածքը լինի հնարավորինս հարմարավետ, լինի ջերմա- և ձայնա- մեկուսացված:

Ապակեպատման համար օգտագործվող ժամանակակից նյութերը

Պատշգամբների ապակեպատում հնարավոր է իրականացնել տարբեր ժամանակակից նյութերով: Պատշգամբների ապակեպատման երկու հիմնական տարբերակ կա՝ ալյումինե և ՊՎՔ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները: 

Ալյումինե մեթոդով ապակեպատումը համարվում է սառը ապակեպատում: Այս մեթոդով ապակեպատման շնորհիվ տարածքը կպաշտպանվի աղմուկից, փոշուց: Այս պարագայում, տարածքը որպես բնակավայր օգտագործելու նպատակով այն անհրաժեշտ կլինի լրացուցիչ ջերմամեկուսացնել: 

ՊՎՔ պլաստիկ պատուհանների ջերմամեկուսիչ հատկությունների շնորհիվ պատշգամբը հնարավոր է դարձնել լիարժեք բնակելի տարածք, որը հնարավոր կլինի օգտագործել տարվա ցանկացած եղանակի: