Օգտակար

Փայտե, պլաստիկե և ալյումինե պատուհաններ․ Առավելություններ և թերություններ

Փայտե, պլաստիկե և ալյումինե պատուհաններ․ Առավելություններ և թերություններ

Նյութերը, որոնցով պատրաստում են պատուհանները, գլխավորապես երեքն են։ Այս հոդվածում կանդրադառնանք այն հարցին, թե ինչ նրբություններ պետք է հաշվի առնել՝ պատուհանները (նրանց կոնստրուկցիան) ընտրելիս, ինչպես նաև՝ փայտից, ալյումինից և մետաղապլաստից պատուհանների առավելություններն ու թերությունները:



Փայտե պատուհանների առավելություններն ու թերությունները


Սոճու, կաղնու և կվենու փայտանյութը ամենատարածվածն են փայտե պատուհանների պատրաստման ժամանակ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Փայտե պատուհանների հիմնական առավելություններն են.
    - Էկոլոգիապես ապահով
    - Գերազանց ձայնային և ջերմամեկուսիչ հատկություններ, օդի թափանցելիություն
    - Ցածր ջերմային հաղորդունակություն
    - Ջերմության կորստի նվազագույն գործակից
    - Երկարաժամկետ օգտագործելի (նշենք, որ պլաստիկե պատուհանների շահագործման ժամկետը մոտ 30 տարի է)
    - Նորաձեւ ու հարմարավետ տեսք:

Չնայած վերոհիշյալ բազմաթիվ առավելություններին, փայտե պատուհաններն ունեն նաև իրենց բնորոշ թերությունները.
    - ծանր շրջանակ,
    - արտադրության համար ծախսվող երկար ու թանկ ժամանակ:



Մետաղապլաստե պատուհանների առավելություններն ու թերությունները


Մետաղապլաստե պատուհանները ներկայումս ամենատարածված պատուհաններից են: Ինչու՞ են պլաստիկե պատուհաններն այդքան գրավիչ և հարմարավետ: Պատճառն անկասկած հետևյալ առավելություններն են․
    - Թեթևությունը, ամրությունը, կեղտին դիմադրելու կարողությունը
    - Մաշակայունությունը․ չեն «խեղճանում» նույնիսկ ամենաանբարենպաստ կլիմայական պայմաններում
    - Չեն փչանում ուժեղ տեղումների, անձրևի ժամանակ
    - Խոնավադիմացկունությունը
    - Մատչելի գինը
    - Ունեն էսթետիկ տեսք
    - Հերմետիկությունը
    - Շահագործման դյուրինությունը
    - Չեն պահանջում առանձնահատուկ խնամք
    - Բոլորովին անվնաս են մարդու համար:

Մետաղապլաստե պատուհանների թերություններից կարելի է նշել երկու կետ.
    - Շահագործման ժամկետն ավելի կարճ է՝ ի տարբերություն փայտից և ալյումինից պատուհանների
    - Դիզայներական լուծումների փոքր ընտրության հնարավորությունը ևս կարելի է նշել թերությունների շարքում:



Ալյումինե պատուհանների առավելություններն ու թերությունները


Ալյումինե շրջանակով պատուհաններն ունեն ժամանակակից և մինիմալիստական տեսք: Այս տիպի պատուհանների հիմնական առավելություններն են.
    - Երկարակեցությունը
    - Կոռոզիայի հանդեպ դիմադրողականությունը և ծանրության նկատմամբ դիմացկունությունը
    - Ալյումինը վերամշակելի է
    - Միայն ալյումինե պրոֆիլներն են հնարավորություն տալիս ապակեպատել ամբողջական ֆասադներ՝ առանց վախենալու, որ կոնստրուկցիան կարող է փլուզվել ճարտարապետական կառույցի ծանրության տակ։
Այս տիպի պատուհանների թերությունների շարքում կարելի է նշել բարձր գինը, ինչպես նաև՝ ձայնա և ջերմամեկուսիչ հատկությունների հարցում պլաստմասե և փայտե պատուհաններին զիջելը:



Ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել:


Տեսակների բազմազանության մեջ չափազանց դժվար է հստակ ընտրություն կատարելը: Յուրաքանչյուր ոք պետք է ծանրութեթև անի օգտագործվող ապրանքի դրական և բացասական կողմերը՝ կենտրոնանալով իր բյուջեի, ինչպես նաև՝ ապրանքի որակի, արտաքին տեսքի և այլ արժանիքների վրա: Մաղթում ենք Ձեզ հիանալի ընտրություն և հաճելի գնումներ: