Օգտակար

Ինչպե՞ս սպիտակեցնել պատուհանների դեղնած շրջանակները

Ինչպե՞ս սպիտակեցնել պատուհանների դեղնած շրջանակները

Իրերն ունեն դեղնելու և կեղտոտվելու հատկություն, և մետաղապլաստե պատուհաններն ու մասնավորապես պատուհանների շրջանակները բացառություն չեն։ Ա՛յ, օրինակ, մոտեցե՛ք Ձեր պատուհանին և նայե՛ք դրա շրջանակին: Դեղնե՞լ է: Ի՞նչ անել: Եվ այսպես, ինչպե՞ս վերադարձնել պատուհանների ձյունաճերմակ տեսքը։ Մի քանի կիրառելի խորհուրդ մեր կողմից։


Դեղնած շրջանակներն սպիտակեցնելու համար անգամ տնից դուրս գալու և խանութներում հատուկ նյութեր փնտրելու կարիք չկա: Գնում եք խոհանոց, դարակից հանում քացախը, խառնում տաք ջրի հետ` 1:4 հարաբերակցությամբ: Խառնուրդը տեղափոխում եք սփրեյ-տարայի մեջ, ցողում պատուհանների շրջանակներին, թողնում այդպես տասը-տասնհինգ րոպե, ապա  մաքրում չոր շորով: Վերջում, արդյունքն ամբողջացնելու նպատակով, կարող եք օգտագործել նաև խոնավ անձեռոցիկ: Ահա և վերջ:

Բացի քացախից, նույն մեթոդով հիանալի արդյունք կարող են ապահովել նաև ամոնիակը և ջրածնի պերօքսիդը: 
Ի դեպ, ցածրորակ մետաղապլաստե պատուհաններ ունենալու դեպքում, որքան էլ ջանաք, դեղնությունը կարող է և չանցնել։ Իսկ եթե ոչ մի միջոց արդյունք չի տալիս, կարող եք դիմել պրոֆեսիոնալներին։ ԱրտԼենՊլաստն առաջարկում է որակյալ պատուհաններ, իսկ խնդիրների դեպքում՝ արդյունավետ լուծումներ։