Օգտակար

Ինչպե՞ս ճիշտ խնամել պլաստիկ պատուհանները

Ինչպե՞ս ճիշտ խնամել պլաստիկ պատուհանները

Պլաստիկ պատուհաններ տեղադրելով՝ շատերը կարծում են, թե դրանք բավական երկար ժամանակ կարող են ծառայել առանց հատուկ խնամքի և ուշադրության։ Սակայն հարկավոր է հիշել, որ պատուհանները երկար ժամանակ կարող են ծառայել միայն անհրաժեշտ խնամքի և ուշադրության պարագայում։ Պլաստիկ պատուհանները բավական պարզ են շահագործման տեսակետից, սակայն իրականում դրանք բավական բարդ կառուցվածք ունեն, և այդ կառուցվածքի հիմնական մասերն ունեն հատուկ կանխարգելիչ խնամքի կարիք։

Ինչպես մաքրել պլաստիկ պրոֆիլները


ՊՎՔ պրոֆիլների մաքրման համար ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել այնպիսի լվացող միջոցներ, որոնք պարունակում են լուծիչներ, ացետոն, թթուներ կամ հղկանյութեր։ Թվարկված բոլոր նյութերը կործանարար են պլաստիկի համար, քանի որ առաջացնում են մանր քերծվածքներ, հետքեր են թողնում, պլաստիկը դառնում է անհարթ, իսկ որոշ ժամանակ անց կարող է կոտրվել։

Եվրո պատուհանների պրոֆիլների մաքրման նպատակով չի կարելի օգտագործել սպիրտ, ացետոն, բենզին կամ քլոր պարունակող նյութեր, քանի որ դրանք քայքայում են պլաստիկի շերտը:

Մետաղապլաստե պատուհանների մաքրման առավել անվնաս և մատչելի միջոց է սովորական օճառաջուրը: Փափուկ լաթը թրջում ենք օճառաջրում, խնամքով սրբում շրջանակները: Եթե վերջիններս շատ կեղտոտ են, գործողությունը կրկնում ենք մի քանի անգամ: Վերջում շրջանակները սրբում ենք մաքուր ջրում թրջված լաթով, ապա՝ լավ չորացնում փափու շորով կամ անձեռոցիկով: