Օգտակար

Մանկական սենյակի կահույքի ընտրությունը: Ինչի՞ վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել

Մանկական սենյակի կահույքի ընտրությունը: Ինչի՞ վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել

Մանկակական սենյակի կահույք ընտրելը չափազանց հաճելի, սակայն նաև բարդ և պատասխանատու գործընթաց է: Այն միանշանակ պետք է լինի գեղեցիկ, գրավիչ, սակայն կարևորագույն պայմանը դրա անվտանգությունն է: Հենց այս պատճառով էլ մանկական կահույքի ընտրությունը բավականին բարդ է: Ավելի հեշտ կողմնորոշվելու համար ցանկալի է հետևել հետևյալ օգտակար խորհուրդներին՝ 

Գույնի ճիշտ ընտրությունը


Մանկական սենյակի գունային ընտրությունը չափազանց կարևոր է: Հատկապես վաղ տարիքում գույները մեծ ազդեցություն ունեն երեխայի զարգացման վրա և քանի որ մանկական սենյակում երեխան շատ ժամանակ է անցկացնում, սենյակի գույները, բնականաբար, ազդում են երեխայի զարգացման և ինքնագիտակցության ձևավորման վրա: Մի փոքր ավելի մեծ երեխաների դեպքում գույների ճիշտ ընտրությունն ավելի հեշտ է: Հաշվի առնելով երեխայի խառնվածքը՝ հնարավոր է ընտրել ճիշտ գույներ, որոնք կնպաստեն երեխայի հոգեկան զարգացմանը: Օրինակ՝ փոքրիկ մելանխոլիկների համար ցանկալի է ընտրել շագանակագույն, մոխրագույն և դեղին երանգներ, իսկ վառ գույների օգնությամբ կատարել շեշտադրումներ: Փոքրիկ ֆլեգմատիկների վրա դրականորեն են ազդում կարմիր, նարնջագույն երանգները: Ցանկալի է սենյակը «զինել» այս երանգներով դետալներով: Սանգվինիկ երեխաների դեպքում իդեալական տարբերակը մանուշակագույնի երանգներն են: Կրտսեր սերնդի խոլերիկների դեպքում նախընտրելի են երկնագույնի, կանաչի և կապույտի երանգները:

Մանկական կահույքի նյութի ընտրությունը


Մանկական սենյակի կահույքը պետք է լինի ամուր, դիմացկուն, անվտանգ և էկոլոգիապես մաքուր: Հաշվի առնելով այս գործոնները՝ ընտրությունը ցանկալի է կանգնեցնել փայտե կահույքի վրա: Փայտե կահույքը գեղեցիկ է, ամուր: Միակ թերությունը թերևս համեմատաբար բարձր արժեքն է: Առավել մատչելի է սոճու փայտից կահույքը, բայց սա բավականին նուրբ փայտ է և հեշտությամբ վնասվում է, այսպիսով ակտիվ ու չարաճճի երեխաների դեպքում պետք է նկատի ունենալ, որ սոճուց կահույքի վրա կարճ ժամանակ անց կարող են հայտնվել ճաքեր ու վնասվածքներ: 

Եթե, այնուամենայնիվ, մանկական սենյակի համար չեք ցանկանում փայտե կահույք, կարող եք Ձեր ընտրությունը կանգնեցնել փայտաթեփային սալերի (ԴՍՊ) վրա: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ ԴՍՊ կահույքը դիմացկուն չէ, բացի այդ թունավոր նյութեր է արտանետում: Կահույքը չպետք է լինի Е1 դասից ցածր: Այս պարագայում արտանետված թունավոր նյութերը նվազագույն քանակի են և առողջության վրա բացասական ազդեցություն չեն թողնում: 

Միջանկյալ և անվտանգ նյութ է համարվում ՄԴՖ- ը: Այն էկոլոգիապես մաքուր է, վնասակար չէ առողջության համար: Մանկական սենյակի համար ՄԴՖ-ից կահույքը վատ ընտրություն չէ: 

Էրգոնոմիկա


Կահույքը պետք է ամբողջությամբ համապատասխանի երեխայի հասակին: Գնել երեխայի տարիքին անհամապատասխան, ավելի մեծ կահույք զուտ տնտեսելու նպատակով խորհուրդ չի տրվում: Այդպիսով երեխայի համար անհարմարություններ են ստեղծվում: Մանկական սենյակի պահարանն, օրինակ, չպետք է լինի 1,8 մ բարձր, իսկ խորությունը՝ 50- 55 սմ ավելի: 

Խաղանկյուն


Մանկական սենյակն անհրաժեշտ է այնպես պլանավորել և կահավորել, որպեսզի գոնե մի փոքր անկյուն մնա խաղալու համար: Խաղը երեխայի զարգացման հարցում կարևոր նշանակություն ունի և այս հանգամանքն աչքաթող անել չի կարելի:  

Եվ վերջում, մանկական սենյակը կահավորելիս ամենակարևոր նախապայմաններից են ապահովությունը, ֆունկցիոնալությունն ու էկոլոգիապես մաքրությունը: 

Իսկ որպեսզի երկար չփնտրեք, խորհուրդ ենք տալիս ընտրել կահույք հենց մեր մանկական կահույքի բազմազան ու որակյալ տեսականուց։