Օգտակար

Ինչպես նախապատրաստել պլաստիկե պատուհանները ձմռան համար

Ինչպես նախապատրաստել պլաստիկե պատուհանները ձմռան համար

Բնակելի տարածքների ապակեպատման ամենալավ տարբերակ են համարվում մետաղապլաստե պատուհանները։ Դրանք ունեն բազմաթիվ առավելություններ և ճիշտ օգտագործման դեպքում կարող են անգամ 15-20 տարի ծառայել։ Երկարաժամկետ օգտագործման համար հարկավոր է ժամանակին դրանք բերել ձմեռային ռեժիմի։
Միևնույն ժամանակ ձմեռային ռեժիմի անցնելուց էլ չպետք է երկար ժամանակ թողնել այդպես, քանի որ ռետինե մասերը ժամանակի ընթացքում մաշվում են։ Եվ այսպես, ինչպես նախապատրաստել պատուհանները ձմեռային ռեժիմի։

Պատուհանների ձևափոխումը ձմեռային ռեժիմի


Ցրտին մետաղապլատե պատուհաններից տարածք է ներխուժում սառը օդը։ Դրանից խուսափելու համար պետք է պատուհանների ռեժիմը փոխել։ Դա թույլ կտա կանխել ներսից տաք օդի կորուստը՝ շնորհիվ պատուհանի շրջանակի մեջ պատւհանի քիփ տեղադրման։ Փորձենք առավել դետալային քայլերով ներկայացնել պրոցեսը․

Պատուհանների ձևափոխումը ձմեռային ռեժիմի

Քայլ 1. Առաջին հերթին անհրաժեշտ է շրջանակը մաքրել կուտակված փոշուց, փափուկ կտորով սրբել կցամասերի մետաղամասկան մասերը, իսկ շարժական հատվածներում քսել քսանյութ։
Քայլ 2․ Դրանից հետո բացել փեղկերը, գտնել սեղմակները։ Դրանք նման փոքր գլանակների նման են և դուրս են գալիս վեցանկյուն խորությունից։ Քանակը կախված է փեղկի լայնությունից, տեղակայված են բռնակի կողքի ծայրին։ Բացելով պատուհանը դուք անմիջապես կարող եք տեսնել դրանք։ Սեղմակներ կան փեղկի ինչպես ներքևի, այնպես էլ վերին հատվածում։

Պատուհանների ձևափոխումը ձմեռային ռեժիմի

Քայլ 3.
Յուրաքանչյուր սեղմակը պետք է բերել մաքսիմալ պտտել՝ օգտագործելով վեցանոց փական կամ աքցան։ Ընդհանրապես պտտումը իրականացվում է ժամսլաքի ուղղությամբ։ Պտտման ուղղությունը կախված է սեղմակի տիպից․ եթե այն օվալաձև է, ուրեմն՝ հորիզոնական, եթե կլոր է, ուրեմն՝ փողոցի կողմից։ Որոշ պատուհաններ կարգավորելիս հարկավոր է սեղմակները «քաշել» դեպի քեզ, իսկ ձմեռային ռեժիմից հետո դրանք վերադարձնել նախնական դիրքին:
Քայլ 4. Փակել փեղկը։ Հավաստիանալու համար, որ անցումը կատարվել է ճիշտ, կարելի է ստուգել թղթով։ Եթե այն այն հնարավոր չէ մտցնել փեղկի արանքը, ուրեմն կարգավորումը ճիշտ է կատարվել։

Պատուհանների ձևափոխումը ձմեռային ռեժիմի


Ձմեռային կարգավորման այլ միջոցներ


    - Ձմեռային ռեժիմին պատրաստվելիս ջերմամեկուսացրեք պատուհանի անկյունները ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Կարող եք ջերմամեկուսացնել պենոպլաստի, թերմոիզոլյատորի և նմանատիպ այլ նյութի միջոցով։
    - Ձմռանը անհրաժեշտ է պատշաճ կերպով խնամել պատուհանները, օրինակ `պարբերաբար սրբել ապակեփաթեթը փոշուց և կեղտից:
    - Հոգ տանել ռետինե հատվածների մասին`օգտագործելով գլիցերին, որի շնորհիվ այն երկար կծառայի: