Օգտակար

Միջսենյակային դռների տեսակները. դրանց առավելություններն ու թերությունները

Միջսենյակային դռների տեսակները. դրանց առավելություններն  ու թերությունները

Միջսենյակային դռները ինտերիերում բավական կարևոր դեր են կատարում: Միջսենյակային դռներ ընտրելիս, սակայն, հաճախ կարելի է շփոթվել, քանի որ դրանց տեսականին շատ մեծ է․ տարբերվում են որակով, ձևով և գույներով:

Փայտե դռները շատ գեղեցիկ և կոկիկ տեսք ունեն: Դրանք արտադրվում են հատուկ ընտրված սոճիների և սաղարթախիտ ծառերի չորսուներից: Այս տեսակի միջսենյակային դռների առավելություններից արժե նշել հետևյալները՝
  • դասական արտաքին տեսք,
  • երկարաժամկետ օգտագործման հնարավորություն։
  • Իսկ թերություններ, որպես այդպիսին, փայտե դռները չունեն, կարելի է միայն նշել գինը, քանի որ հիմնականում թանկարժեք են լինում:

    Պանելային դռները միջսենյակային դռների բավականին տարածված տեսակ են: Սրանք արտադրվում են ինչպես բնական, այնպես էլ համակցված նյութերից: Այս տեսակի դռների արտադրության գործընթացքում կիրառվում է այնպիսի տեխնոլոգիա, որը չի պահանջում սոսնձի օգտագործում: Դրա փոխարեն օգտագործվում են բութակային միացություններ: Առավելություններն են՝
  • օգտագործման երկար ժամկետը,
  • էսթետիկ արտաքին տեսքը,
  • էկոլոգիականությունը։
  • Ժամանակակից շուկայում առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում լամինատե միջսենյակային ՊՎՔ (պոլիմեր) դռները: Սրանք մատչելի տարբերակներ են, հասանելի են բնակչության լայն շերտերին: Այս միջսենյակային դռները պատված են հատուկ թաղանթով, որի շնորհիվ էլ ունեն շատ մեծ առավելություն՝ դիմացկունություն ամեն տեսակի հարվածների նկատմամբ: Այս տեսակի դռների առավելություններն են՝
  • ամրությունը և դիմացկունությունը,
  • խոնավադիմացկունությունը,
  • ջերմակայունությունը,
  • ՊՎՔ-ն բավական թեթև նյութ է, որն էլ հեշտացնում է դռան բացվելու և փակվելու գործընթացը։

  • Շպոնային դռները միջսենյակային դասական դռներ են, որոնք շատ մեծ պահանջարկ ունեն: Արտադրվում են հիմնականում բնական նյութերից: Դռների ամբողջ մակերեսը երեսպատվում է նրբատախտակով, որը դեկորատիվ դեր է կատարում: Այս տեսակի դռների առավելություններից կարելի է նշել՝
  • էսթետիկ տեսքը,
  • արտադրական զանգվածի թեթև քաշը,
  • ցածր հիդրոսկոպիկությունը,
  • հրաշալի դիկացկունությունը,
  • քերծվածքների դեպքում հեշտ վերականգնումը։
  • Այս միջսենյակային դռների բացասական կողմերից են ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ գերզգայունությունը և խոցելիությունը՝ մեխանիկական վնասվածքների հանդեպ:
    Ապակե դռները ինտերիերի ձևավորման ժամանակակից տարբերակներ են: Արտադրվում են տարբեր տեսակի ապակիներից՝ 7.0-9.0 մմ հաստությամբ: Այս տեսակի դռներն ունեն բավական շատ առավելություններ՝
  • էսթետիկ տեսք,
  • պրակտիկություն,
  • լայն տեսականի,
  • դիմացկունություն։
  • Մետաղապլաստե դռները հիմնականում արտադրվում են ՊՎՔ պրոֆիլներից՝ ամրացված մետաղյա թիթեղներից: Դրանք առանձնանում են իրենց ամրությամբ, որը ստանում են արտադրական հատուկ պոլիմերային տեխնոլոգիայի շնորհիվ: Այսպիսի դռների առավելություններն են՝
  • հասանելի գինը,
  • երկարաժամկետ օգտագործման հնարավորությունը,
  • հրաշալի ջերմամեկուսիչ հատկությունները,
  • դիզայներական լուծման ընտրության ազատությունը։

  • Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



    ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ»

    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ» Վիտրաժները վաղուց արդեն պարզապես պատմական արմատներով դեկորատիվ տարր չեն։ Ժամանակակից ինտերիերում դրանք կարող են դառնալ չափազանց արդիական գործիք՝ լույսի ձևավորման միջոց, մինիմալիստական տարածքներին անհատականություն


    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար

    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար Բացօթյա հանգստի գոտին ամբողջ տարվա համար պարզապես գեղեցիկ գաղափար չէ․ դա համակարգ է՝ տանիք + միկրոկլիմա + հարմարավետություն + դիմացկուն նյութեր + բազմաշերտ լուսավորություն։
    Եթե ապահովեք այս 5 բաղադրիչները, ձեր տեռասան կամ


    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։ Ո՞րն ընտրել։

    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։  Ո՞րն ընտրել։ Շրջանակով լոգախցիկ: Այս համակարգում ապակին ամրացվում է մետաղական պրոֆիլում (շրջանակում)։ Սովորաբար օգտագործվում է ավելի բարակ կոփված ապակի, իսկ ամբողջ կառուցվածքը հենվում է մետաղական կարկասին։