Օգտակար

Պլաստիկ պատուհանների կոտրվելու կանխման մեթոդները

Պլաստիկ պատուհանների կոտրվելու կանխման մեթոդները

Պատուհանների անվտանգությունը ողջ բնակելի տարածքի ապահովության և պաշտպանվածության երաշխիքներից մեկն է։ Հաճախ կողոպտիչները բնակարան են ներթափանցաումհենց հենց պատուհաններից, ուստի շատ կարևոր է պլաստիկ պատուհանները պատշաճ կերպով ապահովագրել «անկոչ հյուրերից»:

Վանդակաճաղերի և գլանափեղկերի օգտագործումը


Պատուհանների վրա մետաղական ճաղավանդակներ տեղադրելը կողոպտիչներից պաշտպանվելու ունիվերսալ միջոց է։ Դրանք շարժական են և անշարժ, իսկ ամենաարդյունավետը լոգարիթմական վանդակաճաղերն են, որոնք բացելու համար լրացուցիչ տարածք հարկավոր չէ: Ցանցերի առավելությունները.
  • երկարատև դիմադրություն մեխանիկական սթրեսին,
  • չեն մթեցնում տարածությունը,
  • պաշտպանության բարձր մակարդակ։

  • Գոյություն ունեն նաև թափանցիկ վանդակաճաղեր, որոնց նպատակն է պաշտպանել ապակին կոտրվելուց և «անկոչ հյուրերի» ներթափանցումից։
    Գլանափեղկերը հորիզոնական շերտավարագույրների մոդիֆիկացիա են, որոնք տեղադրվում են շենքից դուրս: Դրանք շահագործվում են ձեռքով կամ հեռակառավարման վահանակով: Գլանափեղկերը ամենից հաճախ տեղադրվում են այն դեպքում, երբ անհրաժեշտ է բարձրացնել անվտանգությունը՝ առանց վանդակաճաղերի օգտագործման։ Ցանկալի է օգտագործել ոչ թե պլաստիկ, այլ մետաղական կոնստրուկցիաներ։

    Պաշտպանիչ ապակու օգտագործումը


    Պլաստիկ պատուհանները պաշտպանելու համար հաճախ օգտագործվում են հարվածակայուն երկկողմանի ապակիներ, որոնք բաժանվում են 3 տիպի։
  • Կայունություն 1-ին աստիճան - դիմակայում են քարի կամ այլ առարկայի ծանրաբեռնվածությանը:
  • Կայունություն 2-րդ աստիճան - կարող են դիմակայել ծանր առարկայի հարվածներին, օրինակ՝ մուրճին:
  • 3-րդ դասի կայունություն՝ ամենաամուր երկկողմանի պատուհանները։ Սրանք դիմակայում են անգամ հրազենային կրակոցներին։

  • Գոյություն ունեն նաև Triplex երկկողմանի պատուհաններ, որոնց առավելություններն են.
  • UV պաշտպանություն,
  • բարելավված ձայնային և ջերմամեկուսացում,
  • զրոյի են հավասարեցնում կոտրված ապակուց վնասվելու ռիսկերը։

  • Պաշտպանիչ կցամասերի օգտագործումը


    Անվտանգային կցամասերը ոչ միայն կանխում են կողմնակի անձանց ներթափանցումը, այլ նաև ներառում են հետևյալ մեխանիզմների օգտագործումը.
  • Պտուտակներ մինչև 1,5 տոննա բեռների համար: Նման տարրերը կանխում են փեղկի թեքումը;
  • Կարբիդային ափսե՝ բռնակի փորվածությունը կանխելու համար;
  • Փականի տարրերի քանակի ավելացում:

  • ALP ընկերությունը, կարևորելով Ձեր և Ձեր բնակարանի անվտանգությունը, առաջարկում է վանդակաճաղերի, գլանափեղկերի և այլ պաշտպանիչ տարրերի լայն տեսականի։ Ցանկության դեպքում ընկերության մասնագետները կտեղադրեն հնարարավորինս արագ և սեղմ ժամկետներում։