Օգտակար

Ինչպե՞ս ընտրել լոգարանի դուռը

Ինչպե՞ս ընտրել լոգարանի դուռը

Լոգարանի դուռը պետք է ոչ միայն համապատասխանի տարածքի առանձնահատկություններին, այլեւ ունենա գեղեցիկ տեսք։

Լոգարանի դռների ֆունկցիոնալ առանձնահատկությունները


  • Սանհանգույցի ու լոգարանի շեմը սովորաբար 5 սմ ավելի բարձր է, քան մյուս սենյակներում, որպեսզի ջրահոսքի դեպքում ջուրը չհոսի այլ սենյակներ։
  • Նախապատվությունը տվեք շարժական և կախովի դռներին, որոնք վիզուալ կմեծացնեն լոգարանի տարածքը: Շարժական դռները լինում են 3 տեսակի՝ դնովի, կուպե դռներ, ծալովի։ Ծալովի դռները, ի տարբերություն մյուս երկուսի, թույլ են տալիս լրացնել պատերի հատվածները դռների մոտ՝ համալրելով կահույքով, կախել հայելիներ կամ լամպեր:
  • Լոգարանի դռները պետք է հագեցած լինեն բարձրորակ կցամասերով՝ դռան բռնակ, կողպեք, սողնակ:

  • Դռների նյութի ընտրություն


  • Ապակե դռները հիմնականում պատրաստվում են ծանր ապակուց, ունեն գեղեցիկ էսթետիկ տեսք։ Ապակե դռները վիզուալ մեծացնում են տարածությունը և ունեն լավ ձայնամեկուսիչ հատկություններ:
  • Պլաստիկ դռները բավականին հարմար են շահագործման համար։ Թեթև, հուսալի, դիմացկուն են, չեն ենթարկվում անբարենսպաստ ազդեցությունների։
  • ՊՎՔ դռները բավականին հիպոալերգեն են և էկոլոգիապես մաքուր: Այս դռների անվիճելի առավելությունը գերազանց տեսքն է և դիմացկունությունը:
  • Էկոշպոնով երեսպատված դռները արտաքնապես նմանեցնում են փայտի, քանի որ դրանց հիմքում փայտյա մանրաթելեր են։ Այս տեսակի դռների առավելություններից կարելի է նշել խոնավության և մեխանիկական վնասների նկատմամբ դիմադրողականությունը:

  • Օգտակար խորհուրդներ լոգարանի դռների խնամքի համար


  • Մաքրեք դռները առնվազն շաբաթը մեկ անգամ։
  • Դռները մաքրելիս հատուկ ուշադրություն դարձրեք դռան ստորին հատվածին, քանի որ այստեղ մեծ քանակությամբ կեղտ է կուտակվում։ Մաքրեք նախ խոնավ շորով, ապա չորացրեք։
  • Լողանալուց հետո պարբերաբար օդափոխեք լոգարանը:
  • Լոգարանի դռները մաքրելիս խորհուրդ չի տրվում օգտագործել հղկող նյութեր պարունակող միջոցներ։

  • ԱրտԼենՊլաստ (ALP) ընկերությունն առաջարկում է լոգասենյակների որակյալ և ժամանակակից դռների լայն ընտրություն։ Տեսականուն կարող եք ծանոթանալ տեղում՝ ընկերության սրահ-խանութներում։ Առաքումը Երևան քաղաքի տարածքում անվճար է։