Օգտակար

Ինչպե՞ս ճիշտ խնամել հորիզոնական ալյումինե արևապաշտպան շերտավարագույրները

Ինչպե՞ս ճիշտ խնամել հորիզոնական ալյումինե արևապաշտպան շերտավարագույրները

Plastic windows
Արևապաշտպան ալյումինե շերտավարագույրներն ևս խնամքի կարիք ունեն: Դրանց հետ կապված բոլոր մոնիպուլյացիաները բավականին պարզ են և Ձեզանից երկար ժամանակ չեն խլի:
1. Ալյումինե շերտավարագույրները պետք է պարբերաբար մաքրել փոշուց: Սովորաբար ընթացիկ մաքրման ժամանակ շերտավարագույրները մաքրելու համար փոշեկուլ են օգտագործում:
2. Պատահում է նաև, որ հորիզոնական շերտավարագույրները կեղտոտվում են հիմնովին, հաճախ է պատահում հատկապես խոհանոցում կամ պատշգամբում տեղադրված շերտավարագույրների հետ: Այդ դեպքում դուք ինքներդ կարող եք ապամոնտաժել դրանք` պահելով, օրինակ, բաղնիքում, հոսող տաք ջրի տակ, անհրաժեշտության դեպքում, օգտագործելով ցանկացած տեսակի օճառ կամ լվացքի փոշի:

Որոշ դեպքերում շերտավարագույրներն անհրաժեշտ է զգուշորեն մաքրել` կապված այն հանգամանքի հետ, թե ինչ նյութից է պատրաստաված այն:

Լվանալով դուք չեք վնասի շերտավարագույրները: Շերտավարագույրների ամրացման տեղերը գտնվում են վարագույրի վերին քիվի տակ: Մաքրելուց հետո անհրաժեշտ է պարզապես թափ տալ դրանք և կախել: Ամբողջովին չորանալուց հետո կարելի է փափուկ գործվածքով հեռացնել փոշու մնացորդները, եթե այդպիսիք մնան, և Ձեր շերտավարագույրները դեռ երկար ժամանակ կուրախացնեն Ձեզ:

 

Ինչպես խնամել ուղղահայաց արևապաշտպան շերտավարագույրները

Ուղղահայաց շերտավարագույրները համարվում են պատուհանի առավել նորաձև, ժամանակակից և ֆունկցիոնալ տարբերակ: Դրանք բավական հեշտ օգտագործելի են և հատուկ խնամք չեն պահանջում:

Ուղղահայաց շերտավարագույրները բավական է տարվա մեջ մի քանի անգամ մաքրել փոշեկուլով` օգտագործելով փափուկ կահույքի մաքրման համար նախատեսված գլխիկը: Նախքան շերտավարագույրների տեղահանումը, դրանք պետք է պատուհանին ուղղահայաց տեղակայել: Եթե այդպես չանեք հնարավոր է, որ դրանք ժամանակից շուտ անօգտագործելի դառնան:

Եթե շերտավարագույրների հետ մի բան այն չէ ( չեն փակվում, թիթեղները չեն շրջվում կամ արգելակվել են), մի փորձեք խնդիրն ինքնուրույն լուծել, կառավարման պարաններն ուժով մի քաշեք: Ավելի լավ է զանգահարեք այն ընկերություն, որտեղից գնել եք շերտավարագույրները: Ընկերության աշխատակիցներն անպայման կհուշեն` ինչպես վարվել: Իրավիճակն ավելի հեշտ է շտկել նախնական փուլում:

Լամելների կեղտոտման դեպքում խորհուրդ չի տրվում ինքնուրույն լվանալ: Ուղղահայաց շերտավարագույրների թիթեղների գործվածքները հատուկ նյութերով են մշակվում, որոնք կարող են քիմիական ռեակցիայի մեջ մտնել ցանկացած լվացող միջոցների հետ, ինչի արդյունքում թիթեղներն անպիտան կդառնան հետագա օգտագործման համար: Նախապես հնարավոր չէ որոշել, թե որ գործվածքն իրեն ինչպես «կդրսևորի» լվանալիս , այդ պատճառով ավելի լավ է ռիսկի չդիմել: Շատ աղտոտված շերտավարագույրների մաքրման համար ավելի լավ է դիմել հատուկ մասնագիտացված մաքրման ընկերություններին, որոնք ապահովում են չոր մաքրման ծառայություններ` նախատեսված փափուկ կահույքի, հատակածածկույթների և ուղղահայաց շերտավարագույրների համար:

Փայտե շերտավարագույրները կտորով կամ փոշեկուլով են մաքրվում: Թելերը, որոնցով միմյանց են ամրացված փայտե թիթեղները, վերամշակված են հատուկ ջրակայուն և փոշուն դիմակայող նյութերով, այնպես որ, դրանք կդիմակայեն նույնիսկ ջրով աշխատող փոշեկուլով մաքրմանը: Գործվածքային շերտավարագույրները կարելի է մաքրել միայն չոր մաքրումով կամ լվանալ (իհարկե, մասնագետի հետ համաձայնեցնելուց հետո միայն) միայն հատուկ մասնագիտացված մաքրման ծառայությունում: