Օգտակար

Ինչպես փակել պատուհանները արևի ճառագայթներից

Ինչպես փակել պատուհանները արևի ճառագայթներից

Դրսում ամառ է, իսկ արևոտ եղանակին բնակարանների պատուհանները կիզիչ արևից պաշտպանության կարիք է լինում։ Այսպիսով, ինչպես է պետք պաշտպանել պատուհանները պայծառ արևից։

Վարագույրների ու բլեքաութների օգտագործման առանձնահատկությունները


Արևի ճառագայթների ներթափանցումը կանխելու ամենատարածված միջոցը պատուհանները վարագույրներով կամ բլեքաութնորով վարագուրելն է: Բլեքաութը հաստ կտորից վարագույրներն են , որոնք ունեն բարձր արևակլանիչ ու հովություն պահպանող հատկություն։ Վարագույրների գործվածքները ընտրվում են՝ ելնելով այն հանգամանքից, թե որքան լուսամեկուսիչ պետք է լինի այն: Ամենալավը, թեթև կտորից վարագույր ընտրելն է, որը չի տաքանում:

Վարագույրների առավելությունները


  • ▪ Գեղագիտական տեսքը, հարմար է տարբեր ինտերիերների համար;
  • ▪ Ամրացման հեշտություն, հեշտ շահագործում։

Թերություններից կարելի է նշել միայն այն, որ վարագույրների խիտ հյուսվածքը շատ է փոշի կլանում,և, որպես հետևանք, դրանք պետք է կանոնավոր լվացվեն:
Բլեքաութները, շնորհիվ երեք շերտի, ամբողջությամբ մթնեցնում են սենյակը։ Ամրացվում են քիվերի օգնությամբ, ինչը թույլ է տալիս վերահսկել բնական լուսավորությունը։

Գլանային վարագույրների օգտագործման առանձնահատկությունները


Գլանային վարագույրները նաև լավ են արևի պաշտպանության համար: Վարագույրները պտտվում ու ամրացվում են վերևում: Գլանային վարագույրները , կախված գործվածքի տեսակից, ունեն ռեֆլեկտիվ, լուսամեկուսիչ կամ լուսարձակող ազդեցություն։
Գլանային վարագույրների առավելությունները․
  • ▪ Կոմպակտ և թեթև հյուսվածք;
  • ▪ Ներծծված են փոշին հեռացնող լուծույթով;
  • ▪ Հեշտ տեղադրում;
  • ▪ Մեծ տեսականի։

Հռոմեական վարագույրների օգտագործման առանձնահատկությունները


Հռոմեական վարագույրները բավականին նման են գլանափաթեթներին: Տարբերությունն այն է, որ ոչ թե փաթաթվում են գլանով, այլ ծալվում են գեղեցիկ ծալքերի տեսքով: Հռոմեական վարագույրները հիմնականում պատրաստվում են բնական նյութերից:

Հռոմեական վարագույրների առավելությունները


  • ▪ Ունեն գերազանց ռեֆլեկտիվ ազդեցություն;
  • ▪ Հարմար են օգտագործելու համար;
  • ▪ Կոմպակտ են։
Վարագույրների գույների ընտրության ժամանակ նախապատվությունը տվեք բաց երանգներին, քանի որ դրանք ամենաքիչն են կլանում արևի ճառագայթները, սակայն խտության շնորհիվ լուսաթափանցությունը չի պակասում:

Շերտավարագույրների օգտագործման առանձնահատկությունները


Շերտավարագույրները լամելաներից պատրաստված պրակտիկ վարագույրներ են, որոնք պաշտպանում են սենյակը ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Շերտավարագույրները հիմնականում լինում են պլաստմասից կամ մետաղից, բայց երբեմն նաև՝ փայտե: Շերտավարագույրները սենյակին տալիս են գրասենյակային տեսք, բայց միևնույն ժամանակ պատուհանները փակում են հետաքրքրասեր հայացքից, ինչը հատկապես կարևոր է ներքևի հարկերի բնակիչների համար: Բացի այդ, շերտավարագույրների օգնությամբ դուք կարող եք կարգավորել սենյակ մտնող լույսի չափը:

Պաշտպանիչ թաղանթի օգտագործման առանձնահատկությունները


Պաշտպանիչ թաղանթը պատրաստվում է պոլիմերների խառնուրդից, ինչը հնարավորություն է տալիս ստանալ տարբեր աստիճանի պաշտպանություն արևի ճառագայթներից։ Պաշտպանիչ թաղանթները լինում են՝
  • Ներքին, որը կցվում է պատուհանի ներքին մակերևույթին․ Ունի բոլոր տեսակի գույների լայն տեսականի,
  • Արտաքին, որը տեղադրվում է պատուհանների արտաքին կողմում: Արտաքին թաղանթի առավելություններից կարելի է նշել ամրությունը, արևի ճառագայթներից ու մեխանիկական վնասվածքներից պաշտպանությունը;
  • Սպատտերային, որը բաղկացած է բազմաթիվ շերտերից, ինչի շնորհիվ, ունի լավագույն արևապաշտպան հատկությունը։