Շերտավարագույրներ. տեսակներն ու հատկությունները
Շերտավարագույրների կիրառումը ինտերիերում մինչև վերջերս արտասովոր երևույթ էր, սակայն ներկայումս դրանք լայն տարածում են գտել տարբեր նշանակության տարածքներում՝ գրասենյակներում, բնակարաններում և այլ վայրերում: Շերտավարագույրները ֆիքսված կամ շարժական մի քանի շերտերից հավաքված վարագույրներ են: Տեղադրվում են պատուհաններին` բնակարանը անձրևից, արևից, և փոշուց պաշտպանելու նպատակով: Դրանք կարգավորում են ջերմային կամ օդային հոսքերը, ինչպես նաև նվազեցնում են աղմուկն ու ապահովում մաքսիմալ մեկուսացում:
Հեշտ խնամքը, դիմացկունությունը փոշու, խոնավության և արևի լույսի ազդեցության նկատմամբ մեծացնում են վարագույրի այս տեսակը մասսայական դարձնելու հնարավորությունը:
Շերտավարագույրների հիմնական բաղկացուցիչ մասերը լամելներն են` շերտերը, որոնք կազմում են մեկ ընդհանուր կտոր: Ըստ օգտագործվող նյութերի` տարբերակվում են շերտավարագույրների բազմաթիվ տեսակներ, օրինակ` կտորից շերտավարագույրները, որոնք պատրաստվում են ոչ թե սովորական կտորից, այլ պոլիեսթերից: Դա ամուր նյութ է, որը արևից չի այրվում և շատ հեշտ է մաքրվում: Որքան շատ է պոլիեսթերի խտությունը, այնքան երկար են շերտավարագույրները պահպանում իրենց որակական հատկանիշները:
Շերտավարագույրները տարբերվում են իրենց բազմազանությամբ, դրանք կարող են լինել և միատոն և բազմերանգ, ահա թե ինչու են հատկապես գործածելի բնակարաններում. լույսն, անցնելով շերտավարագույրների արանքով, սենյակում անկրկնելի դեկորատիվ էֆեկտ ու հատուկ մթնոլորտ է ստեղծում:
Կարդալ ավելին