Պաշտպանիչ շերտավարագույրների այս տեսակը իր բարձր որակով, գեղեցիկ դիզայնով ու հարմարավետությամբ կգոհացի ցանկացած քմահաճ հաճախորդի: Ջերմամեկուսիչ ավտոմատ շերտավարագույրները (գլանափեղկերը) ժամանակակից են ու ոճային, և դրանով իսկ ընդգծում են տարածքի էսթետիկությունը:
Գլանափեղկերի կառուցվածքը
Գլանափեղկերը բաղկացած են տուփից, ալյումինե ուղեկցող ու թափանցիկ պոլիկարբոնատային պրոֆիլներից: Տուփի մեջ տեղադրված է հատուկ սարքավորում (էլեկտրոնային սկավառակ), որը հնարավորություն է տալիս հեշտությամբ և արագ բարձրացնել կամ իջեցնել շերտավարագույրը: Նյութը դիմացկուն է շրջակա միջավայրի ազդեցությունների մեծ մասի նկատմամբ, այդ իսկ պատճառով շերտավարագույրի ծառայության ժամկետը կարող է հասնել մինչև մեկուկես տասնամյակի։
Տեղադրումն ու առավելությունները
Այս տիպի շերտավարագույրների տեղադրումն իրականացվում է ուղղահայաց, ինչպես ներքին, այպես էլ արտաքին մասում: Վերջինս համարվում է առավել նախընտրելի, քանի որ տուփը չի փակում տարածքի լուսավորությունը: Շերտավարագույրների լուսաթափանցելիությունը կազմում է մոտ 95% (լույսը գրեթե ամբողջությամբ ներս է թափանցում )։ Դրա շնորհիվ կարելի է խնայել էլեկտրաէներգիա՝ ցերեկային ժամերին չօգտագործելով արհեստական լուսավորություն։
Այս շերտավարագույրը 200 անգամ ավելի ամուր է, քան թրծված ապակին: Հետևաբար պաշտպանում է տարածքը ոչ միայն քամուց ու փոշուց, այլև հնարավոր գողությունից: Գլանափեղկերն ապահովում են ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում: Պոլիկարբոնատի ջերմահաղորդականությունը բավականաչափ ցածր է, ինչը թույլ է տալիս ամռանը` օդափոխիչների, իսկ ձմռանը` ջեռուցիչների քիչ օգտագործումը։ Առավելություններից է նաև հեշտ խնամքը․ ընդամենը անհրաժեշտ է երբեմն լվանալ օճառաջրով:
Գներն ու առաքումը
Շերտավարագույրների գները Հայաստանի միջին շուկայական գնից ավելի ցածր են, և, հետևաբար, գին-որակ հարաբերակցության մեջ՝ մրցակցությունից դուրս այլ ընկերություններից առաջարկների համեմատ։ Գինը կարող է փոփոխվել՝ կախված նյութի ընտրությունից։ Պատվերները իրականացվում են ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում:
ԱրտԼենՊլաստ ընկերության առաջարկած բարձրորակ տեսականին և գները վստահաբար կգոհացնեն յուրաքանչյուրին:
Նայեք նաև`