Որոշ դեպքերում, երբ պատուհանների կամ դռների փեղկը դիպչում է շրջանակին, և խախտվում է հերմետիկությունը, անհրաժեշտություն է առաջանում կարգավորել տեղադրված մետաղապլաստե և ալյումինե դռներն ու պատուհանները: Դա կարող է տեղի ունենալ ոչ ճիշտ հավաքման կամ տեղադրման պատճառով: Մյուս կողմից էլ, կարգավորումները կարող են վնասվել անմիջապես շահագործման ընթացքում (ռեզինի մաշումը, շինության նստելը): Փակման համակարգերն ու հանգույցները նույնն են դռների և պատուհանների գրեթե բոլոր տեսակի կառուցվածքների համար, այդ պատճառով դրանց կարգավորման ընթացքն էլ է գրեթե նույնն է:
Ժամանակակից դռների և պատուհանների ակսեսուարներն այնպիսին են, որ ապահովում են երկու առանցքով փեղկերի պտտմամբ կարգավորման հնարավորություն, ինչպես նաև կարգավորումմեն փեղկերի շրջանակին սեղմման հերմետիկություն ամբողջ հարթությամբ:
Դռների և պատուհանների կարգավորման համար անհրաժեշտ են հետևյալ գործիքները` 4-րդ համարի Г-աձև վեցանիստ բանալի, մուրճ և սովորական ոչ մեծ խաչաձև պտուտակահան:
Հիմնական կետերը, որոնք թույլ են տալիս կատարել թեք-շրջաձև կոնստրուկցիայով պատուհանի կարգավորում, հանգույցներն են: Ստորին և վերին հանգույցների կարգավորման օգնությամբ կարելի է կարգավորել վերին դիրքի և ողջ փեղկի դրությունը, ինրպես նաև` ձախ և աջ փեղկերը շրջանակի համեմատ: Եթե պատուհանի փեղկը կառչում է շրջանակին, անհրաժեշտ է պտտել հատուկ կարգավորող պտուտակները: Այն դեպքերում, երբ փեղկի ստորին մասն է կառչում շրջանակից, կատարում են պատուհանների ուղղահայաց կարգավորում, իսկ եթե կառչում է ստորին կողային մասին, անհրաժեշտ է կատարել հորիզոնական կարգավորում:
Պատուհանների հորիզոնական կարգավորումն իրականացվում է Г-աձև վեցանիստ բանալիով` ստորին կարգավորող պտուտակի պտտմամբ, որը տեղակայված է անմիջապես ստորին հանգույցի տակ: Մի քանի պտույտից հետո պետք է պարզել, թե որքան հեշտ է փակվում պատուհանը: Եթե շրջանակը սկսում է ավելի շատ կառչել, ապա անհրաժեշտ է իրականացնել կարգավորում հակառակ ուղղությամբ:
Այն դեպքերում, երբ կառչում է շրջանակի վերին հատվածը, անհրաժեշտ է համապատասխանաբար պտտել կարգավորող պտուտակը փեղկի վերին մասում:
Պատուհանի փեղկի շրջանակին սեղմման մակարդակը, հետևաբար նաև հերմետիկությունը, կարգավորվում է ցիլինդրային փակման մեխանիզմների օգնությամբ: Պատուհանի փեղկի շրջանակին սեղմման կարգավորման <<գրագիտությունից>> է մեծ մասամբ կախված պնդացնող ռետինի և բոլոր աքսեսուարևների երկար աշխատանքը: Կարգավորումը դարձյալ իրականցվում է Г –աձև վեցանիստ բանալու կամ խաչաձև պտուտակահանի միջոցով` կախված կոնստրուկցիայից: Կարգավորումը կատարվում է պնդացնող մեխանիզմի գլխիկի պտտմամբ, որը գտնվում է փեղկի գլխանիստի վրա: Որոշ դեպքերում, երբ կատարված կարգավորումները արդյունք չեն տալիս, անհրաժեշտություն է առաջանում կարգավորել պնդացման մեխանիզմի ներս մտնելու մասը շրջանակի վրա: Դրա համար պետք է զգուշորեն մուրճով դրանք իրենց տեղը մտցնել, որպեսզի տեղի ունենա շրջանակին փեղկերի առավելագույն ս կիպ սեղմում:
Համապատասխան փորձի բացակայության դեպքում խորհուրդ չի տրվում պատուհանների և դռների բարդ կարգավորում, ինչպես նաև պատուհանի փչացած կամ մաշված այնպիսի դետալների փոխարինում, ինչպիսիք են` ապակեփաթեթը, ռեզինե խտացնողը և այլն: Գերադասելի է կանչել մասնագետի, ով կիրականացնի կարգավորման և փոխարինման անհրաժեշտ գործողությունները շատ ավելի արագ և որակով: