ԱԼՊ ընկերությունն առաջարկում է ֆրանսիական EKUFLEX ջերմամեկուսիչ ցրտադիմացկուն վարագույրներ ու ժապավեններ` ավտոլվացման կետերի, արտադրական և առևտրային շինությունների ջերմա- և ջրամեկուսացման համար համար։
Մեկուսիչ վարագույրների առավելություններից են`
• Մատչելի են
• Հեշտությամբ տեղադրվում են, ճկուն են
• Մինչև -40 աստիճան ցրտադիմացկան են
• Մինչև 60 % էներգախնայող են
• Ապահովում են մարդկանց և տեխնիկայի ազատ և անվտանգ տեղաշարժը
• Ստեղծում են հարմարավետ աշխատանքային գոտիներ
• Տարածքը պաշտպանում են աղտոտումից՝ ներկից, ծխից, փոշուց, ջրից և մի շարք քիմիական նյութերից
Մեկուսիչ վարագույրները հատկապես հարմար են ավտոլվացման և տեխսպասարկման կետերի համար։ Քանի որ ավտոմեքենաների վերանորոգման սրահներում հաճախ մի քանի մեքենաներ միաժամանակ են վերանորոգվում, մեկուսիչ վարագույրները հրաշալի միջոց են մեքենաները միմյանցից մեկուսացնելու և աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այս վարագույրներն անչափ թեթև են, ճկուն, հեշտությամբ հնարավոր է հավաքել և հետո նորից կիրառել: Բացի դրանից, մեկուսիչ վարագույրները տարածքը դարձնում են ավելի կոկիկ, դրանց օգնությամբ կարելի է ստեղծել առանձին բաժիններ՝ ներկման, լվացման և այլ աշխատանքների համար:
Վարագույրների կիրառությունը կօգնի ավելի մաքուր պահել տարածքն ու հեշտացնել ամենօրյա աշխատանքը։
Տեխնիկական բնութագիր
Խտություն - 1,35—1,43 գ/սմ³
Ապակեցման ջերմաստիճան — 75—80°C (ջերմակայուն ապրանքանիշեների համար՝ մինչև 105°C)
Հալման ջերմաստիճան 150—220°C
Լուծվում է ցիկլոհեքսանոնի, տետրահիդրոֆուրանի, դիմեիլֆորմամիդի, դիքլորէթանի մեջ, սահմանափակ կերպով՝ բենզոլի, ացետոնի մեջ (ուռչում է)։ Չի լուծվում ջրում, սպիրտերում, ածխաջրածիններում (այդ թվում բենզինի ու կերոսինի մեջ)։ Կայուն է թթուների, ալկալիների, աղային, ճարպային, սպիրտային լուծույթների ազդեցության նկատմամբ, ունի դիէլեկտրիկ հատկություններ։
Ձգման ժամանակ ամրության սահմանն է 40—50 ՄՊա, ճկման ժամանակ՝ 80—120 ՄՊա։
Էլեկտրական դիմադրությունը՝ — 1012—1013 Օմ•մ.
Դիէլեկտրիկ թափանցելիությունը (50 Հց դեպքում)՝ — 3,5.
Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը՝0,01—0,05.