Ալյումինե սլայդ դռներ

Գնել ալյումինե շարժական դռներ Երևանում

Ալյումինե շարժական դռների նկարագրություն


Ալյումինե շարժական դռները վերջերս մեծ պահանջարկ են վայելում: Սահող դռները սենյակին հաղորդում են ավելի հաճելի և նորաձև տեսք: Լուսավոր սենյակի սիրահարները հատկապես կգնահատեն սլայդ դռները, քանի որ դրանց շնորհիվ սենյակն ավելի պայծառ ու ջերմ է դառնում: Սլայդ դռները լինում են 2 հիմնական տեսակի` արտաքին և ներքին: Ավելի հաճախ հանդիպում են ալյումինե պրոֆիլով սլայդ դռներ: Ալյումինե պրոֆիլով արտաքին սլայդ դռները կիրառվում են առևտրի կենտրոններում, առանձնատներում, հյուրանոցներում և այլուր:   

Շարժական դռները սովորաբար բաղկացած են երկու հիմնական մասից, որոնցից մեկն անշարժ է, մյուսը՝ շարժական: Ալյումինե պրոֆիլով դռները ժամանակակից ճարտարապետության լավագույն լուծումներից են: Դրանց շնորհիվ կորում է չորս պատի մեջ լինելու՝ հաճախ տհաճ զգացողությունը, և պահպանվում կապը արտաքին աշխարհի հետ: 
Սահող դռները մի շարք առավելություններ ունեն: Դրանցից գլխավորներն են` 

Սլայդ դռները անվտանգ են: Դրանք պատրաստվում են հատուկ թրծված ապակուց, հազվադեպ են կոտրվում:

Սլայդ դռներ տեղադրելը չափազանց հեշտ և մաքուր գործընթաց է և չի պահանջում լրացուցիչ շինարարական աշխատանքներ: 

Երևանում սլայդ դռները գնալով ավելի մեծ հետաքրքրություն են վայելում: 

Պատրաստման և տեղադրման գինը


Ալյումինե սլայդ դռների գինը պայմանավորված է դրանց դիզայնով և, իհարկե, որակով: Ալյումինե պրոֆիլով շարժական դռներ Երևանում հնարավոր է գնել 35-50.000 դրամի սահմաններում՝ կախված Ձեր ընտրությունից ու ցանկություններից:  Ալպ ընկերությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս գնել լավագույն սահող դռները` առաջարկելով հասանելի գին և բարձր որակ: