Վիտրաժները դեկորատիվ ապակուց կոմպոզիցիաներ են, որոնցով լրացվում են պատուհանների և դռների բացվածքները, կամարները, ճակատային հատվածները, կոշտ պատերը, առաստաղները, լապտերները և այլն: Վիտրաժները սովորաբար պատրաստվում են զանազան գեղարվեստորեն նախշերով ու զարդաքանդակներով: Դրանք արտադրելիս օգտագործում են գունավոր կամ անգույն ապակիներ, ներկվում են նաև ամբողջ մակերեսով կամ մասնակիորեն հատուկ ապակե կամ կերամիկական ներկերով:
Ապակե կտորներից պատրաստված վիտրաժներն ամրակցվում են կապարի ժապավենով: Մոնոլիտ ապակիներով վիտրաժներն իրականացվում են առանց ամրապնդման:
Վիտրաժային պատուհաններն օգտագործվում են տարբեր նպատակներով: Հիմնականում օգտագործվում են շենքերի և շինությունների դեկորատիվ հարդարման և պատուհանների ու դռան վահանակների ապակեպատման համար: Հաճախ վիտրաժներն օգտագործում են առաջին հարկում գտնվող սենյակներն օտարների աչքերից մեկուսացնելու համար, միևնույն ժամանակ` չխոչընդոտելով լույսի ներթափանցմանը:
Վիտրաժներով պատուհանները հայտնի են դեռևս հնագույն ժամանակներից: Վիտրաժային արվեստն աստիճանաբար կատարելագործվում է. կառուցվածքը և դիզայնը առավել նրբացել են, կատարելագործվել են ապակու գեղարվեստական մշակման և օգտագործման տեխնիկան: Վիտրաժները աստիճանաբար վերածվում են արվեստի և դեկորատիվ ճարտարապետության անբաժանելի մաս են կազմում: Սկզբում, վիտրաժներն օգտագործվում էին հիմնականում տաճարները ձևավորելու համար, հետագայում ընդգրկվեցին նաև աշխարհիկ շինությունների ճարտարապետության մեջ: Ժամանակի հետ համընթաց վիտրաժներում պատկերում էին ոչ միայն կրոնական, այլև այդ ժամանակաշրջանի կենցաղը ներկայացնող պատկերներ: Դարեր շարունակ, վիտրաժներով արվեստագետներն ու առավել հայտնի վարպետներն էին զբաղվում: Սակայն կան շատ գեղեցիկ վիտրաժային պատուհաններ` հմուտ արհեստավորների կողմից ստեղծված, որոնց անունները պատմության մեջ չեն պահպանվել: Բայց, նրանց արվեստի գործերը մնացել են հետագա դարերի համար:
Կան այնպիսի վիտրաժային պատուհաններ, որոնց գեղեցկության դեմ ժամանակն անզոր է: Այդպիսի վիտրաժներ կարելի է տեսնել Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Չեխիայում և Սլովակիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում և այլ երկրներում: Շատ վիտրաժային աշխատանքներ պահվում են Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժում»:
Տարբեր բնական լույսերը, լույսի և ստվերի փոփոխությունները փոխում են նաև վիտրաժների գույները, ստիպելով նրանց փայլել նոր հրաշալի գույներով, ինչպես առավոտյան պայծառ արևի, այնպես էլ` մայրամուտի մեղմ արևի ճառագայթների ներքո: Արհեստական լուսավորմամբ վիտրաժները հաճախ անվանում են «սառեցված» վիտրաժներ:
Ինչու են մարդիկ ընտրում վիտրաժներ: Քանի որ արևի ճառագայթները անցնելով վիտրաժների միջով, անճանաչելիորեն փոխակերպում են սենյակը, ոչ միայն լույս են տալիս մարդկանց և պահպանում շրջակա միջավայրից, ինչպես ցանկացած նորմալ պատուհանը, այլև ծածկում են իրենց վարդագույն կարմրությամբ, ուրախություն և խաղաղություն են պարգևում: Վիտրաժները կարող են ցանկացած տուն դարձնել հարմարավետ և լրացնել այն նոր գույներով:
Մեղք չենք գործի, եթե համեմատենք վիտրաժներն ու խճանկարը, քանի որ դրանց արտադրության մեջ տարբեր գույների ապակու կտորներ են օգտագործում, բայց տարբերվում են տարբեր տեխնոլոգիաների հյուսվածքի օգտագործմամբ, որը ապակու կտորները կապում է միմյանց:
Վիտրաժների արտադրության արվեստն արդեն ավելի քան հարյուր տարվա պատմություն ունի: Այդ ամբողջ ժամանակահատվածում վիտրաժների վարպետները դրանց արտադրման բազմաթիվ տեխնոլոգիաներ են մշակել: Այդ տեխնոլոգիաների մի մասը կիրառվել է վիտրաժների ստեղծման օրվանից սկսած , որոշ տեխնոլոգիաներ էլ հայտնվել միայն մեր օրերում: Այսօր առավել օգտագործվող, տարածված տեխնոլոգիաներն են փորագրված, փողային բոլորքը, ֆյուզինգը, ուլտրամանուշակագույն սոսնձումը, ապակու վրայի գեղանկարչությունը: Անկախ տեխնոլոգիաներից վիտրաժները նախևառաջ արվեստի գլուխգործոցներ են:
Մենք օգտագործում ենք ժամանակակից վիտրաժների արտադրության առավել հաճախ օգտագործվող տեխնոլոգիաներից մեկը:Դա այսպես կոչված` Tiffany տեխնոլոգիան է , որը ներառում է ապակու կտորների կտրում, այդ կտորների թաղանթապատում: Բաղադրության մեջ պղնձի և անագի զոդման նյութեր կան: Այդպիսի վիտրաժներն առանձնանում են ոչ միայն բարձր որակով, այլ նաև բարձր դիմացկունությամբ. նույնիսկ փոքր քերծվածքներ ու ճաքեր չեն առաջանում:
Անկասկած վիտրաժային պատուհանները դարձել են ունիվերսալ դեկոր, որ համապատասխանում է ցանկացած ինտերիերի ոճին: Վիտրաժային պատուհանները ինտերիերի մեջ ամենասևեռուն հայացքներ գրավող տարրերն են համարվում: Անկասկած վիտրաժները, որոնք ստեղծվում են մեր ընկերության պրոֆեսիոնալ վարպետների կողմից, ցանկացած ինտերիեր կդարձնեն հրապուրիչ, շքեղություն, նրբագեղություն կամ առեղծվածայնություն կհաղորդեն դրան, կախված այն հանգամանքից, թե ինչ է հարկավոր Ձեզ:
Մեր խորհրդատուները Ձեզ կտրամադրեն մանրամասն տեղեկություններ վիտրաժների և դրանց պատրաստման ժամկետների մասին: Կօգնեն ընտրել վիտրաժի նախագծման ցանկալի տարբերակ: Մեր ընկերությունում Դուք կարող եք անվճար առաքմամբ վիտրաժներ պատվիրել, այդ դեպքում կկատարվեն անհրաժեշտ չափումներ ու կքննարկվեն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերը: Մեր ընկերության վիտրաժները Ձեր բնակարանների գույների և ուրախ տրամադրության գրավականն են:
Keywords: պատուհաններ, patuhanner evro drner, evrodrner, evro patuhanner, evropatuhanner, եվրոպատուհաններ, kahuyk, papuk kahuyk, erkate drner