Լոջիաների ապակեպատումը բնակարանի տարածքն ընդլայնելու հիանալի հնարավորություն է և լուծում է բազմաթիվ հարցեր: Ըստ Ձեր ցանկության` Դուք կարող եք լոջիան վերածել լրացուցիչ բնակելի սենյակի կամ օգտագործել զանազան իրերի տեղավորման-պահեստավորման համար: Ամեն դեպքում ՊՎՔ կամ ալյումինից լոջիաները հուսալի պաշտպանություն են դառնում շրջապատող միջավայրի անցանկալի ազդեցություններից ` փոշուց, կեղտից, աղմուկից, տեղումներից, քամուց, միջանցիկ քամիներից: Մեր ընկերությունն առաջարկում է հարմարավետ անկյուն ստեղծել Ձեր բնակարանում:
Պատշգամբների կամ լոջիաների ապակեպատման և ջերմամեկուսացման ծառայությունն առաջարկում է նաև պատուհանային կառույցի ամրացում պատշգամբին: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է իրականացնել սենյակի ամբողջական վերափոխման աշխատանքների ողջ համակարգը, որն իր մեջ ներառում է լոջիայի ապակեպատումը, հատակի պատերի և առաստաղի վերանորոգումը: Տեղադրելով ՊՎՔ կամ ալյումինե լոջիաներ` Դուք կարող եք իրականություն դարձնել Ձեր բոլոր այն ցանկությունները, որոնց իրագործման համար նախկինում բնակարանում հարմար տեղ չէր գտնվում: Դա կարող է լինել մարզասենյակ, ձմեռային այգի, հանգստյան սենյակ և այլն: ԱԼՊ ընկերության աշխատակիցները պատրաստ են իրագործել Ձեր բոլոր, նույնիսկ ամենահամարձակ երազանքները:
Մենք առաջարկում ենք լոջիաների ապակեպատման երկու տարբերակ` ալյումինե և ՊՎՔ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները, Ձեզ մնում է միայն ընտրություն կատարել: Ալյումինե կոնստրուկցիաների առավելությունների շարքում, օրինակ, կարելի է առանձնացնել դրանց էլեգանտ տեսքը, թեթևությունն ու ամրությունը: Բացի այդ, ալյումինե լոջիաները հնարավորություն են տալիս խնայել տարածքը` շնորհիվ տարբեր տեսակի փեղկերի համադրման, ինչպես նաև` եռաշերտ պրոֆիլների օգտագործման, ինչը հնարավորություն է տալիս փեղկերից մեկի փակվելուն:
Ալյումինե լոջիաների օգտագործումը համարվում է լոջիաների սառը ապակեպատում:
Այն օգտագործվում է պատշգամբը արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար, ինչը հնարավորություն է տալիս պատշգամբում զանազան իրեր պահել: Եթե ցանկանում եք հենց ալյումինե կոնստրուկցիա հավաքել և, միևնույն ժամանակ, տարածքը որպես բնակավայր օգտագործել, անհրաժեշտ է լրացուցիչ ջերմամեկուսացնել լոջիան կամ պատշգամբը: Հաճախորդի ցանկությամբ հնարավոր է ջերմամեկուսացնել ոչ միայն պատուհանը , այլև հատակը, առաստաղը և պատերը:
Բացի սառը ապակեպատումից գոյություն ունի նաև լոջիաների տաք ապակեպատում, որի դեպքում ՊՎՔ պլաստիկ պատուհաններ են օգտագործում: Պլաստիկ պատուհանների ջերմամեկուսիչ հատկությունների շնորհիվ Ձեր լոջիան կարող է դառնալ լիարժեք բնակելի սենյակ, որտեղ տարվա ցանկացած եղանակին տաք կլինի: Երկշերտ ապակեպատում կատարելու դեպքում, հնարավորություն կունենաք խուսափել լոջիայի լրացուցիչ ջերմամեկուսացումից: Քանի որ պլաստիկ պատուհանները երկար կյանք ունեն, այդ ընթացքում լոջիայի հետ կապված ոչ մի խնդիր չեք ունենա: Եթե Դուք ընտրեք տաք ապակեպատում, մենք կարող ենք առաջարկել Ձեզ նաև լոջիայի ջրամեկուսացում բարձրորակ տեխնոլոգիական նյութերով և մինիմալ ջերմային հաղորդականությամբ:
Լոջիաների ապակեպատման համար առաջարկվում են մի քանի տիպի պատուհանների օգտագործում`անշարժ, երկփեղկ բացվող, շրջվող ու դեպի դուրս բացվող և սահող դեպի կողք բացվող պատուհաններ: Անշարժ և երկփեղկ բացվող պատուհանների համատեղումն առավել նպատակահարմար է, քանի որ կոնստրուկցիան ամուր է լինում ու ապահովում է անհրաժեշտ ձայնամեկուսացումը: Այդպիսի պատուհանները հնարավոր է լվանալ, ինչպես նաև բացել` օդափոխման նպատակով: Պատուհանի կոնստրուկցիայի հերմետիկության շնորհիվ հնարավորություն ունեք խուսափել լոջիայի ջերմամեկուսացումից: Թեքվող և դեպի դուրս բացվող պատուհանները նաև շատ հարմարավետ են օգտագործման համար: Դրանց օգտագործման դեպքում լոջիայի լրացուցիչ ջերմամեկուսացման կարիք չի լինի:
Տարածքի մաքսիմալ շահավետ օգտագործման համար կարելի է օգտագործել սահող կողք բացվող պատուհաններ: Սակայն այդ դեպքում անհրաժեշտ կլինի լոջիան լրացուցիչ ջերմամեկուսացնել, քանի որ սահող կողք բացվող պատուհաններն օգտագործում են միայն ալյումինե կոնստրուկցիաներում: Լոջիաների ջերմամեկուսացումը հատկապես շատ կարևոր է, եթե պլանավորում եք այնտեղ երեխաների խաղասրահ տեղակայել: Պատշգամբի ջերմամեկուսացման շնորհիվ Դուք Ձեզ բնակարանում կունենաք բարձր հարմարավետությամբ լրացուցիչ բնակելի տարածք, ինչը հատկապես կարևոր է փոքր բնակարանի դեպքում: