Շերտավարագույրների այս տեսակը համարվում է առաջինը աշխարհում հորիզոնական շերտավարագույրների մեջ, որն իսկապես դիմացկուն է քամու և այլ արտաքին գործոնների նկատմամբ: Zip-համակարգը իրենից ներկայացնում է նորարարական ուղղահայաց հովանոց: Գույների և պրոֆիլների լայն ընտրանին թույլ է տալիս ներդաշնակ դարձնել այս տիպի շերտավարագույրները ցանկացած ինտերիերի հետ:
Կառուցվածքը
Zip համակարգով ռուլոնային շերտավարագույրների կառուցվածքը ինքնատիպ է, բազմաֆունկցիոնալ։ Տարբերությունը մյուս շերտավարագույրներից այն է, որ 2 կողմերից հատուկ սարքավորման միջոցով ամրացվում է Zip ժապավեն։ Այդ եղանակով շերտավարագույրը վստահաբար ֆիքսվում է աջից ու ձախից։ Ինչ վերաբերում է ավտոմատ կառավարմանը, ապա այն ստեղծում է կատարյալ հարմարավետություն օգտագործողի համար։
Տեղադրումն ու առավելությունները
Zip համակարգով շերտավարագույրներին ունեն բազմաթիվ առավելություններ, գլխավորներն են՝
Պաշտպանությունը քամուց և միջատներից;
Բարձր լուսաթափանցելիություն;
Ջերմության պահպանումն ու էներգիայի խնայումը;
Անաղմուկ աշխատանքն ու հեշտ կառավարումը։
Տեդադրումն իրականացվում է անմիջապես պատուհանի շրջանակի վրա։ Zip համակարգի համար օգտագործում են 100 տոկոսով կոռոզիայի չենթարկվող նյութեր, իսկ պտուտակները չժանգոտվող պաղպատից են։
Գները և առաքումը
ԱրտԼենՊլաստ ընկերությունը կօգնի Ձեզ ընտրել և գնել Zip համակարգով շերտավարագույրներ, որոնք կհամապատասխանեն Ձեր ինտերիերին և ֆինանսական հնարավորություններին։ Գները կարող են լինել տարբեր՝ կախված Ձեր ընտրությունից։ Պատվերները և առաքումը կատարվում են ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մնացած մարզերում։
Նայեք նաև`