Ռոլետներ

Գնել ռոլետներ Երևանում

Ռոլետ շերտավարագույրների նկարագրություն


Ռոլետները գնալով ավելի մեծ տարածում են ձեռք բերում: Դրանք էլեգանտ են, պրակտիկ, ժամանակակից: Ռոլետներ տեղադրելը հեշտ է, իսկ արժեքը` հասանելի:

 

Քանի որ ռոլետ շերտավարագույրները նորույթ են, գնորդները հաճախ կարող են երկմտել արդյոք նպատակահարմար է ձեռք բերել դրանք, թե ոչ: Իսկ իրականում ռոլետները հեշտացնում են կենցաղը, գեղեցկացնում շրջապատը և նոր շունչ են հաղորդում պատուհաններին:  


Գլանային շերտավարագույրները հեշտությամբ ամրացվում են թե՛ փայտե և թե՛ մետաղապլաստե պատուհաններին: Բացի արտաքին գեղեցկությունից, գլանային շերտավարագույրները ունեն մի շարք պաշտպանիչ հատկություններ: Հենց այդ հատկությունների շնորհիվ ռոլետները ոչ միայն դառնում են ինտերիերի անբաժան մասը, այլև պաշտպանում են բնակարանը անցանկալի երևույթներից` փոշուց, քամուց, արևից:
Շերտավարագույրներն ունեն էներգախնայող հատկություն և պահպանում են տարածքի կայուն ջերմաստիճանը:


Պատրաստման և տեղադրման գինը


Կատարելով պատվեր մեր գրասենյակում՝ կարող եք գնել տարբեր ձևերի, չափերի և գույների որակյալ գլանային շերտավարագույրներ: Գլանային շերտավարագույրների պատրաստման և տեղադրման արժեքը 1 քմ համար կազմում է մոտավորապես 9000 դրամ: Ընդունվում են շերտավարագույրների անհատական պատվերներ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:


«ԱրտԼենՊլաստ» ընկերությունն առաջարկում է միջին շուկայականից ցածր գներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով որակի վրա:

Նայեք նաև`