Գիլիոտինը ուղղահայաց ապակեպատման համակարգ է, որը բնութագրվում է բարձր ֆունկցիոնալությամբ և անհավանական գեղեցիկ էսթետիկայով: Դրանց արտադրության մեջ օգտագործվում են միայն բարձրորակ նյութեր՝ սառը ալյումին, չժանգոտվող պողպատ, թրծված ապակի։ Պրոֆիլները կարող են փոշեներկվել ցանկացած գույնի։
Գիլիոտին կամ ուղղահայաց պատուհանները կարող են օգտագործվել այգիներում, պատշգամբներում, բակերում, պուրակներում, հիանալի լուծում են սրճարանների, ռեստորանների, հյուրանոցների և այլ հասարակական վայրերի տեռասաների կահավորման ժամանակ։ Գիլիոտին պատուհանները թույլ են տալիս բաց տարածքում, առանց ընդհատումների աշխատել տարվա բոլոր եղանակներին, մասնավորապես՝ ձմռանը:
Ուղղահայաց շարժական պատուհանները հիանալի ընտրություն են նաև ջերմոցների, ձմեռային այգիների համար, որոնց ապակեպատելը հատուկ մոտեցում է պահանջում։ Գիլիոտին պատուհանները ապահովում են բարձր լուսաթափանցություն, ջերմություն և օդի հիանալի շրջանառություն սենյակում՝ միաժամանակ պաշտպանելով տարածքը քամուց, անձրևից և ցրտից։
Գիլիոտին պատուհանների առավելությունները․
- - Բարձր տեսանելիություն և տարածության խնայում;
- - Հեշտ հավաքում, մոնտաժ, տեղադրում, ամրացում;
- - Եղանակային պայմանների և ցնցումների նկատմամբ դիմադրողականության բարձր մակարդակ;
- - Բացում-փակումը իրականացվում է փափուկ և անաղմուկ,
- - Համադրվում է ցանկացած ճարտարապետական գաղափարի հետ,
- - Պլանշետից և սմարթֆոնից կառավարելու ունակություն։
Ուղղահայաց շարժական պատուհանների գները Երևանում
Ուղղահայաց աշխատող (գիլիոտին) նորաոճ շարժական պատուհանները շատ հարմար և պրակտիկ լուծում են տարբեր նշանակության շինությունների համար: Պատվիրել ու գնել նման պատուհաններ Հայաստանում կարող եք
ԱրտԼենՊլաստ ընկերության Երևանի սրահներում․ 1
քմ գինը սկսում է 170․000 դրամից։
Իրականացնում ենք ուղղահայաց
պատուհանների չափագրում, մոնտաժ, տեղադրում ողջ Հայաստանի տարածքում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում (մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում)։ Երևանում ու մերձակայքում պատվերների առաքումն իրականացվում է անվճար։