Լոֆթ ոճի ինտերիերը առավել տարածական է, բաժանումները քիչ են, իսկ եղածները կատարվում են յուրօրինակ դռների միջոցով։ Այս ոճը Ձեր տանը կամ գասենյակում կստեղծի ընդարձակության, թեթևության զգացում։
Լոֆթ ոճի դռների առանձնահատկությունը
Լոֆթ ոճի դռները ինտերիերին հաղորդում են պարզություն և թեթևություն, այս ոճի դռների գլխավոր առանձնահատկությունը բնական լույսի հեշտ հասանելիության ապահովումն է, ինչը հատկապես կարևոր է լուսավորության սահմանափակում ունեցող տարածքներում։
ԱԼՊ ընկերությունում կարող եք գտնել բազմագույն և տարբեր ձևերի լոֆթ ոճի դռներ, որոնք հնարավոր է համադրել գրեթե ամեն ոճի հարդարանքի հետ:
Ի՞նչ նյութից կարող են լինել լոֆթ դռները
Լոֆթ ոճի դռները կարող են լինել ՄԴՖ-ից կամ ամուր փայտից, որոնք էլ իրենց հերթին հանդիպում են բնական կամ արհեստական ծածկույթով, բարձրորակ ՊՎՔ թաղանթով, լաքերով կամ բծերով պատված։ Այս ամենը թույլ է տալիս ստանալ բազմաձև և բազմագույն միջավայր։
Լոֆթ ոճի դռների տեսակները
Լոֆթ ոճի դռները ընձեռում են ձևերի բազմազանություն։ Լոֆթ դռները հիմնականում ապակեպատ են՝ ապահովելով լրացուցիչ լուսավորություն։ Մենք առաջարկում ենք դռներ, որոնք նաև ձայնամեկուսիչ են։
Կարող եք ընտրել ինչպես մեկփեղկանի, այնպես էլ երկփեղկանի դռներ։ Ընտրությունը պայմանավորված է Ձեր ինտերիերի առանձնահատկությամբ։ Բացի դռների հիմնական մոդելներից ԱԼՊ ընկերությունում կարող եք պատվիրել նաև կախովի, շարժական (կուպե), ռոտո և գրքանման լոֆթ դռներ։
Լոֆթ ոճի դռների մոնտաժն ու տեղադրումը, պայմանները
ԱԼՊ ընկերությունում կիրառվում են հիմնականում եվրոպական արտադրության պրոֆիլներ՝ ցանկացած դիզայնով, կոնստրուկցիայով, գույնով, ֆունկցիոնալությամբ։
Կախված վերոհիշյալից, մեզ մոտ գները տարբեր են ու մեծ ինտերվալով։ Գինը հաշվարկվում է մակերեսով ու տեխնիկական պարամետրերով։
ԱԼՊ ընկերությունը, լինելով երկար տարիների դռներ և պատուհաններ արտադրող ընկերություն Հայաստանում, ունի մեծ փորձ, շնորհալի վարպետներ, արագ ու որակով աշխատանքի փորձված մեթոդներ, հարմար ու հասանելի
խանութ-սահներ Երևանում։
Իրականացնում ենք լոֆթ ոճի դռների չափագրում, մոնտաժ, տեղադրում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում (միջինը 30 աշխատանքային օրվա ընթացքում)։ Երևանում ու մերձակայքում պատվերների առաքումն իրականացվում է անվճար։