Մետաղապլաստե պատուհանների տեղադրում, մոնտաժ
Պատուհանների մոնտաժ, տեղադրում
Շատերի կարծիքով` ընտրել և գնել որակով մետաղապլաստե պատուհաններ հարյուրավոր առաջարկների մեջ, ամենադժվար գործն է: Բայց դա լիովին հասկանալի է, եթե նկատի ունենանք, որ Ձեր վերջնական նպատակն է ունենալ hարմարավետ և տաքուկ տուն` գեղեցիկ և հուսալի պատուհաններով, որոնք երկար տարիներ հավատարմորեն կծառայեն Ձեր ընտանիքին: Այդ պատճառով լուսաթափանց կոնստրուկցիաների առաքումից հետո սկսվում է ոչ պակաս կարևոր փուլ` պատուհանների մոնտաժ:
Եթե նախագծմամբ զբաղվեն անբարեխիղճ մարդիկ, ապա նույնիսկ լավագույն մետաղապլաստե պատուհանները կարճ ժամանակահատվածում կդառնան ոչ պիտանի: Շատ ընկերություններ, օգտվելով հաճախորդի անիրազեկությունից, կատարում են այդ աշխատանքը «մատների արանքով»: ԱԼՊ ընկերությունը, ի տարբերություն նմանների, նախընտրում է պահպանել իր հաճախորդների հետ վստահելի հարաբերություններ:
Մենք Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մանրամասն պլան, որով մեր ընկերությունը կատարում է մետաղապլաստե պատուհանների փուլային մոնտաժում: Բացի այդ, պլանում Դուք կարող եք ծանոթանալ մի քանի պրակտիկ խորհուրդների հետ, որոնց օգնությամբ մետաղապլաստե պատուհանների տեղադրումը կանցնի Ձեր տան համար գրեթե աննկատ: Մենք համոզված ենք մեր աշխատանքի որակի հարցում: Այդ պատճառով մետաղապլաստե պատուհանների մոնտաժման երաշխիքը կազմում է 5 տարի:
Մետաղապլաստե պատուհանների տեղադրման փուլերը
1. Պատուհանի բացվածքի չափումը
Ձեր անհատական չափագրող մենեջերը կայցելի և կիրականացնի պատուհանների բացվածքների չափագրումը: Նրա հետ Դուք կարող եք պայմանավորվել պատուհանի մոնտաժման (տեղադրման) Ձեզ հարմար ժամի շուրջ: Բացի այդ, անհատական մենեջերը խորհուրդներ կտա անհատական մոնտաժման վերաբերյալ և կբացատրի պայմանագրի բոլոր մանրուքները: Եվ այս ամենը` լրիվ անվճար:
2. Մոնտաժման նախապատրաստում
Երևի միակ փուլն է, որտեղ մեզ անհրաժեշտ կլինի Ձեր օգնությունը, որպեսզի նախագծումը դառնա առավելագույնս արագ: Նախապատրաստվեք նախագծող թիմի այցին.
- Ազատեք պատուհանի շրաջակայքի տարածքը, որպեսզի մոնտաժող մասնագետներին ոչինչ չխանգարի. հանեք վարագույրները, տեղափոխեք կահույքը, ազատեք պատուհանագոգը կողմնակի իրերից:
- Ապաահովեք էլեկտրականության հասանելիությունը:
- Ծածկեք կահույքը, հատակը և կենցաղային տեխնիկան, որպեսզի պաշտպանեք դրանք փոշուց:
Անշուշտ, վերոհիշյալ գործողությունները կարող են իրականացնել նաև մեր վարպետները, սակայն եթե դա ինքներդ իրականացնեք, շատ մեծ ժամանակ կխնայեք:
3. Հին պատուհանի ապամոնտաժումը
Հնարավոր է` Ձեր հին պատուհանը թանկ է Ձեզ համար և ցանկանում եք պահպանել այն: Մենք հաճույքով կօգնենք Ձեզ այդ հարցում: ԱԼՊ ընկերությունը նաև մատուցում է հետևյալ ծառայությունը` «Պատուհանի ապամոնտաժում` շրջանակի պահպանմամբ»: Հին պատուհանի ապամոնտաժումը երկար ժամանակ չի խլի` 20-40 րոպե, և ձեր պատուհանի մուտքն ազատ է: Վարպետները կհանեն հին փեղկերը, պատուհանագոգերը, հետո շրջանակը կառանձնացնեն ամրացման կետերից և կապամոնտաժեն պատուհանը: Պատուհանամուտքը կմաքրեն հին ամրացնող նյութից և աղբից: Մեր մասնագետները կկատարեն ապամոնտաժումը շատ մատչելի գներով:
4. Նոր շրջանակի մոնտաժումը
Սկզբում անհրաժեշտ է մետաղապլաստե պատուհանը նախապատրաստել մոնտաժման համար. պատուհանի վրայից հանվում են փեղկերը և ապակեփաթեթը, եթե փակ բաժիններ առկա են: Արդյունքում մոնտաժողների ձեռքում մնում է միայն թեթև պլաստմասսե շրջանակը, որը շատ հեշտ կլինի ճիշտ մակարդակի բերել և ամրացնել պատուհանամուտքում: Վարպետները խարսխային թիթեղները կամրացնեն և կտեղադրեն պատուհանամուտքում:
5. Շրջանակն ամրացնելու մակարդակը
Այս փուլում անհրաժեշտ է հատկապես ուշադիր լինել, քանի որ այն հանդիսանում է ամբողջ գործի ամենակարևոր փուլերից մեկը: Պատուհանի շրջանակը պետք է կատարյալ կերպով ամրացվի պատուհանամուտքում, միայն այդ դեպքում Դուք պատուհանի օգտագործման հետ կապված ոչ մի խնդիր չեք ունենա: Խնդիրն այն է, որ ապակեփաթեթի տեղադրումից հետո պատուհանի կշիռն ավելանում է, որին ավելանում է նաև քամու ազդեցությունը: Ծայրահեղ կարևոր է, որպեսզի այդ կշիռը հավասարապես բաշխվի պատուհանի բոլոր բաղադրատարրերի վրա և ճիշտ տեղակայվի այն կրող կոնստրուկցիայի վրա: Այդ պատճառով հարկավոր է օգտագործել հավասարակշռեցված շրջանակ, որը ճիշտ կտեղադրվի պատուհանամուտքում: Հակառակ դեպքում սխալ տեղաբաշխված ծանրությունը կձախողի ամբողջ համակարգի աշխատանքը: Հետևանքները կարող են տարբեր լինել` հանգույցների կախվելուց մինչև ապակեփաթեթի ապահերմետիկացումը: Եզրակացությունը միայն մեկն է` ավելի ուշադիր եղեք պատուհան արտադրող ընկերության ընտրության հարցում և վստահեք միայն մասնագետներին:
6. Խարսխային թիթեղների ամրացումը
Շրջանակի հավասարակշռմանը հետևում է դրա տեղադրման փուլը, մոնտաժումը: Այդ պատճառով խարիսխային թիթեղներ են օգտագործում: Հաստատված է, որ խարսխային թիթեղների և պատուհանի պարագծի միջև հեռավորությունը պետք է լինի 70սմ-ից ոչ ավել: Համապատասխանաբար պատուհանի չափսը ուղիղ համեմատական է դրա համար օգտագործվող խարսխային թիթեղների թվին: Ամեն ինչ ծայրահեղ պարզ է:
7. Ջրհորդանի տեղադրումը
Ջրհորդանի տեղադրումից առաջ իրականացվում է մոնտաժման կարերի մասնակի ամրացում դրսից մոնտաժային փրփուրի օգնությամբ: Դրանից հետո տեղադրվում է ջրհորդանն ու պտուտակների օգնությամբ զգուշորեն ամրացվում է շրջանակներին:
8. Ապակեփաթեթի և փականների տեղադրումը
Պատուհանի սնամեջ հատվածում տեղադրվում է ապակեփաթեթը, պատրաստի փականներն ամրացվում են փեղկերին, և Ձեր պատուհանամուտքը գրեթե փակ է, մնում է միայն մոնտաժման կարերը լցնել փրփուրով:
9. Մոնտաժման կարերի ամրացումն ու պատուհանագոգերի տեղադրումը
Պատուհանի կոնստրուկցիայի և պատի արանքում առաջանում են մոնտաժային կարեր, որոնք վարպետները դրսից և ներսից լցնում են հատուկ բարձրորակ մոնտաժային փրփուրով, որպեսզի ապահովվեն հերմետիկությունն ու ջերմակայունությունը: Անհրաժեշտ է օգտագործել միայն բարձրորակ փրփուր, այլապես ջերմաստիճանի տատանումից և խոնավությունից կարերի ամրացված հատվածները կարող են քայքայվել և անցքեր առաջանալ:
Դա կխաթարի պատուհանի ձայնա և ջերմամեկուսացումը: Մեր դեպքում մենք օգտագործում ենք միայն արտասահմանյան լավագույն արտադրողների մոնտաժային փրփուրներ, օրինակ` Սուդալ, Տիտան և այլ ֆիրմաների արտադրանքներ, ինչի շնորհիվ Ձեր պատուհանների հետ նման խնդիրներ չեն առաջանա:
10. Լանջերի տեղադրումը
Ինչո՞ւ են անհրաժեշտ լանջերը
|
Առաջին - զուտ գեղագիտական առումով, պլաստիկ լանջերը շատ լավ են համատեղվում պլաստիկ պատուհանների հետ: Արտաքուստ պատուհանն ու լանջերը մեկ ընդհանուր կոնստրուկցիա են կազմում;
Երկրորդ - տեխնիկական առումով, լանջերը պաշտպանական դեր են կատարում մոնտաժային կարերի համար, խոչընդոտում են ներսից խոնավության ներթափանցմանը;
Երրորդ - լանջերը լրացուցիչ ջերմակայունություն են ապահովում`ուժեղացնելով պատուհանի ջերմամեկուսացումը:
|
Եթե Դուք որոշել եք լանջերն ինքնուրույն տեղադրել, ապա մեր վարպետների գործն ավարտված է: Այնուամենայնիվ, մենք ուրախ կլինենք Ձեր բոլոր հոգսերը վերցնել մեր ուսերին և տեղադրել լանջերը Ձեր փոխարեն: Համաձայնեք, որ ցանկացած գործ պետք է կատարի մասնագետը, վստահեք մեզ Ձեր պատուհանների տեղադրումը սկզբից մինչև վերջ:
Այդ դեպքում պատուհանի տեղադրումից հետո տեղադրում են նաև լանջերը:
Լանջերի համար, որպես հիմնական տարր, օգտագործում են սենդվիչային վահանակներ. դրանք երկու պլաստմասսե վահանակներ են, իսկ մեջտեղում, առավել ամուր, և ջերմամեկուսիչ լինելու համար, ամրացված սեղմված պենոպլաստն է: Հուսալի տեխնոլոգիաների շնորհիվ, ինչպիսիք են` սողնակներն ու անկյունակները, այդ վահանակներն ամրացվում են պատուհանամուտքի կողմնային պատերին, դրա հետ մեկտեղ ապահովվում է ջերմամեկուսացում` մոնտաժային փրփուրի և մեկուսիչի միջոցով: Որպես մեկուսիչ օգտագործում են հանքանյութային բամբակը, որը պետք չէ շփոթել ապակե բամբակի հետ, քանի որ դրանք բոլորովին տարբեր բաներ են: Վահանակներն ամրացնելուց հետո բոլոր լանջերն ամրացվում են հատուկ սիլիկոնով, որն ապահովում է առավելագույն հերմետիկություն ու ջրակայունություն և կանխում է մոնտաժային կարի` ներսից քայքայումը:
11. Վերջին հավելումներ
Ձեր դիմաց գեղեցիկ պատուհաններ են, որոնք դեռ երկար տարիներ հաճույք կպատճառեն Ձեզ: Դուք գնահատում եք պատուհանի արտաքին տեսքը, ստուգում բաղադրատարրերի գործածելիությունը և ստորագրում կատարված աշխատանքների ընդունման ակտի տակ:
Keywords:
drner ev patuhanner,
եվրո պատուհաններ,
evro patuhanner texadrum,
patuhanneri vajarq,
դռների վաճառք,
evro drneri patrastum,
drner tan hamar texadrum,
evrodrner,
apake logaxcikner,
loxaxcikner,
jalyuzner,
vitrajner,
kahuyq patverov,
slayd drner,
shertavaraguyrner