Իրականությունն այնպիսին է, որ մեր՝ բնակարանների նկատմամբ պահանջները ոչ միշտ են համընկնում դրանց մակերեսների և կոնֆիգուրացիայի հետ: Եվ այդ ժամանակ, տարածությունն ավելի ֆունկցիոնալ կերպով կազմակերպելու նպատակով, հարկ է լինում մոնտաժել միջնապատերը: Հոծ գիպսակարտոնե միջնորմերը որպես կանոն մեկուսացնում ու մթնեցնում են սենյակները: Այս պարագայում յուրահատուկ լուծում կարող են լինել թափանցիկ ապակյա միջնորմները:
Ապակե միջնորմներն ավելի հաճախ են օգտագործվում բնակելի տարածքներում: Այս կոնստրուկցիաներն այսօր դիզայնի և անվտանգության տեսանկյունից կատարյալ են, քանի որ պատրաստվում են անվտանգ թրծած ապակուց, որն ունի այլ գործնական առանձնահատկություններ ևս: Այս ապակիները շատ հեշտ լվացվում են, չեն ժանգոտում, չեն բորբոսնում և ամենակարևորը ստեղծում են ինտերիերի չկրկնվող գեղեցկություն և դիզայն:
Շարժական և անշարժ միջնորմները տարբերվում են միմյանցից: Հասկանալի է, որ անշարժ միջնորմները ձևավորում են անշարժ պատ: Դրանք օգտագործվում են սենյակների հատվածներով բաժանման համար: Դա իդեալական եղանակ է, երբ ցանկանում ես փաստացի և տեսողական ընդլայնել մեկ սենյակը մեկ ուրիշ սենյակի հաշվին, կամ միացնել ու անջատել հյուրասենյակն ու խոհանոցը, որը նաև իդեալական տարբերակ է ձայներից և հոտերից զերծ պահելու համար: Իսկ եթե միջնորմը պատրաստված է ներկված կամ անթափանց ապակուց, ապա այն պատնեշ է ստեղծում նաև տեսողական պատկերների համար, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ այլ սենյակներից տվյալ սենյակ լույսի ներթափանցման համար:
Արտ Լեն Պլաստ ընկերությունն արտադրում է տարբեր չափերի և ոճերի ապակե միջնորմեր: Բարձր որակավորում ունեցող մեր մասնագետները իրականացնում են խորդհրդատվություն, նախագծում և տեղադրում գրասենյակներում, առևտրի կենտրոններում, բնակելի և այլ տարածքներում:
ՆՈՐՈՒՅԹ` ԱՎԱԶԱՀԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՍՏԱՑՎԱԾ ՊԱՏԿԵՐՆԵՐ և ՆԱԽՇԵՐ
ԱրտԼենՊլաստ ընկերությունը նաև իրականացնում է ավազահարման միջոցով ստացված տարբեր նախշերով և պատկերներով միջնորմերի պատվերներ, որոնք կարող եք ընտրել կատալոգներում ներկայացված նմուշներից:
Ֆոտոռեալիզմ
Ֆլորիստիկա
Տեխնիկա
Պատկերներ
Զարդարանք
Մարդիկ
Մանկական
Կենդանիներ