Օգտակար

Ինչպիսի պատուհաններ ընտրել մարզասրահի կամ ֆիթնես ակումբի համար

Ինչպիսի պատուհաններ ընտրել մարզասրահի կամ ֆիթնես ակումբի համար

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ այցելել է մարզասրահ կամ ֆիթնես ակումբ: Բայց դժվար որևէ մեկի մտքով անցած լինի պարզել,
թե ինչպիսին պետք է լինեն այդ հաստատությունների պատուհանները և ինչ պահանջներ պետք է բավարարեն դրանք:
Այսպիսով, ինչպես ընտրել ճիշտ պատուհաններ մարզասրահի կամ ֆիթնես ակումբի համար:

Մարզասրահների պատուհանների հիմնական պահանջները


Նախևառաջ, նույնիսկ ամենափոքր մարզադահլիճները պետք է հագեցած լինեն բնական լուսավորություն և օդափոխություն ապահովող անհրաժեշտ պատուհաններով:
Մարզասրահների ապակեպատումն իրականացվում է սպորտային հաստատությունների նախագծման պահանջներին համապատասխան: Մարզասրահներում պարտադիր է ուղիղ բնական լույսը, ինչը ոչ միայն հարմարավետ պայմաններ է ստեղծում ֆիզիկական վարժությունների համար, այլև էներգախնայող է։ Իսկ որո՞նք են պատուհանների համար անհրաժեշտ պահանջները․
  • Դիմացկունություն արտաքին գործոնների նկատմամբ (օրինակ, ունենան դիմադրողականություն կոռոզիայի նկատմամբ);
  • Բարձր ամրություն;
  • Ցածր էմիսիա;
  • Լույսի գործակիցը պետք է լինի առնվազն 1/6 (պատուհանների մակերեսի հարաբերակցությունը տարածքի ընդհանուր մակերեսի նկատմամբ):

  • Մարզասրահների համար պատուհանների դիզայնի ու տեսակի ընտրություն


    Մարզասրահների պատուհանները ապակեպատվում են բարձրորակ նյութերով, որոնք ապահովում են անվտանգություն և երկար կյանք։ Դրանց թվում են կոփված ապակիով ապակեփաթեթները, ալյումինե շրջանակները, մետաղական կցամասերը:
    Սպորտդահլիճների ապակեպատման գործում մեծ մասսայականություն ունի պանորամային ապակեպատումը։ Այն իրենից ներկայացնում է կիսաթափանցիկ ծածկ, որը ձգվում է տարածքի մի ծայրից մյուսը։ Պանորամային կոնստրուկցիան ավելացնում է տարածքի լուսավորությունը, դրանով իսկ՝ վիզուալ համադրելով ներսի ինտերիերը արտաքին միջավայրի հետ։
    Մարզասրահներում օգտագործելու համար առաջարկվող պատուհանների հաջորդ տեսակը պլաստիկ պատուհաններն են, որոնք ունեն բավականին գեղագիտական տեսք: Բացի այդ, PVC պրոֆիլներն ունեն երկար կյանք։

    Պլաստիկ պատուհաններ ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք օդափոխության համակարգին: Անվտանգության և արդյունավետության ամենակարևոր ցուցանիշը սենյակում թթվածնի խտությունն է, քանի որ ֆիզիկական վարժությունների ընթացքում թթվածնի սպառումը մեծանում է: Ներկայացնենք պատուհանների օդափոխման համակարգերը.
  • Միկրոօդափոխություն, որն աշխատում է բռնակը 45 աստիճան պտտելով: Պտտման արդյունքում առաջացած ճեղքը ապահովում է օդի անհրաժեշտ շրջանառությունը:
  • Քառակողմ օդափոխություն, որը թույլ է տալիս ապահովել թարմ օդի ինտենսիվությունը 4 տարբեր դիրքերից:
  • Օդանցքների ժամանակակից անալոգը՝ պլաստիկ պատուհանների կրկնակի փեղկերը։