Կցատարրեր

ALP Company: Պլաստիկ պատուհանների կցատարրեր

Պլաստիկ պատուհաններ ընտրելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել կցատարրերի ընտրությանը: Դրանք բազմազան են, ունեն տարբեր ֆունկցիոնալություն: Արժե իմանալ յուրաքանչյուրի մասին առանձին-առանձին:

ՊՎԽ պրոֆիլներ

Պրոֆիլներն ունեն բազմաշերտ կառուցվածք, որն ապահովում է բարձր ջերմակայունություն, մեկուսացում աղմուկից, ինչպես նաև` տարբեր կլիմայական երևույթներից:

 ԱրտԼենՊլաստ ընկերությունն օգտագործում է որակյալ պրոֆիլների համակարգերը:

Պատուհանների բռնակներ

Պատուհանի առանցքային տարրերից մեկը, որից կախված է պատուհանի աշխատանքը, պատուհանի բռնակն է: Հենց պատուհանի բռնակներն են կատարում այն գործառույթը` ըստ որի գործում է պատուհանի բարդ մեխանիզմը: Պատուհանի բռնակները պատրաստվում են տարբեր նյութերից` արույրի և ալյումինի համաձուլվածքներից: Այնուհետև մշակվում են հատուկ խառնուրդներով, որի շնորհիվ դիմակայում են կոռոզիային` ապահովելով լիարժեք պաշտպանություն տարբեր վնասվածքներից և ավելացնելով դրանց կյանքը: Բռնակները լինում են տարբեր` կախված տարբեր հանգամանքներից. դրանք ինչպիսի (փակ կամ բաց) պատուհանների համար են նախատեսված, ինչ չափսի, օգտագործման վայրի համար և այլն: Պատուհանների բռնակները տարբերվում են ըստ ձևի և ֆունկցիոնալության:

Բացի իրենց հիմնական գործառույթը, դրանք կատարում են զանազան այլ գործառույթներ` դեկորատիվ, պաշտպանական, կլիմայական:

Դեկորատիվ գործառույթ. ճիշտ ընտրված պատուհանի բռնակներն են, որոնք ոչ միայն էլեգանտ տեսք ունեն` որպես պատուհանի տարր, այլ նաև կարող են հիանալի համալրում լինել ցանկացած ինտերիերի համար: Պատուհանների բռնակների ներկայիս արտադրության հնարավորությունները թույլ են տալիս արտադրության մեջ շատ գույներ օգտագործել` արտադրելով ինչպես սովորական-սպիտակ, այնպես էլ բրոնզե, քրոմապատ, ոսկեզօծ բռնակներ: Նման բռնակներ պատրաստվում են պատվերով`հաշվի առնելով հաճախորդի անհատական պահանջները: 

Պաշտպանական գործառույթ. անվտանգության համար կան պատուհանների հատուկ փակվող բռնակներ, որոնք շատ հուսալի են և հեշտ կիրառելի: Նման բռնակները հիմնական օգտագործվում են այնպիսի տներում, որտեղ երեխաներ կան:

Կլիմայական գործառույթ. պատուհանների որոշ մոդելներում օդափոխման համակարգը գործում է պատուհանների բռնակների հետ:

Անկախ այն հանգամանքից թե բռնակներն ինչպիսի պատուհանների համար են նախատեսված` լինի պլաստիկ եվրոպատուհան, թե փայտից պատրաստված, պատուհանի բռնակը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև`հարմար, երկարակյաց և, ինչը շատ կարևոր է, հեշտ շահագործելի: Այդ պատճառով պատուհանի բռնակներ ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն արտադրողի տվյալների և պատուհաներիի բռնակների գրավիչ տեսքը , այլ նաև դրանց օգտագործման հարմարությանը:

Ապակեփաթեթ

Ապակեփաթեթը պատուհանի այն մասն է, որը բաղկացած է 2 կամ 3 ապակիներով միմյանց հերմետիկ ամրացված բաժիններից, որոնք լցված են չոր օդով կամ որևէ գազով: Տարբերակվում են միաբաժին և երկբաժին ապակեփաթեթներ:

Աքսեսուարներ

Աքսեսուարները պատուհանների բոլոր շարժական և անշարժ մասերն են` փեղկերը, փականները, բռնակները, փականների մասերը: Աքսեսուարների միջոցով փեղկերը ամուր կերպով միացվում են պատուհանների շրջանակներին: Օգտագործելով շրջվող և դեպի դուրս բացվող մեխանիզմով աքսեսուարներ` Դուք կարող եք պատուհաններն երկու ուղղությունով բացել`շրջել կամ դեպի դուրս բաց անել: Մեր ընկերությունն օգտագործում է գերմանական արտադրողների որակյալ կցամասեր, այնպիսիներն, ինչպիսիք են`G-U, ROTO և այլն:

Օդափոխման համակարգեր

ԱրտԼենՊլաստ ընկերությունն առաջարկում է տեխնոլոգիական նորարարություններով պատրաստված պլաստիկ պատուհաններ, որոնք կապահովեն մաքուր օդի կանոնավոր հոսքը դեպի բնակարաններ և առանձնատներ: Մենք առաջարկում ենք օդափոխման ներհոսքով սարք` AEREKO և բազմափուլ օդափոխության համակարգ` FreshUp:

Պատուհանների «բառարան».

Շրջանակ - Դա պատուհանի ֆիքսված մասն է, որի միջոցով ՊՎՔ պատուհանները տեղադրվում են պատուհանի համար հատուկ բացվածքում: Շրջանակը բաղկացած է բազմաբաժին ՊՎՔ պրոֆիլից, որի ներսում ցինկապատ ամրապնդող պրոֆիլ է տեղադրվում: 

Փեղկ պատուհանի բացման էլեմենտն է, որը պատրաստված է պլաստիկ բազմաշերտ պրոֆիլից:
Իմփոստ - դա եռաբաժին, քառաբաժին պլաստիկ պրոֆիլներ են, որոնք նախագծված են երկու կամ ավելի փեղկերը մեկ պատուհանի մեջ միմյանց միացնելու համար: Իմփոստը կարելի է օգտագործվել նաև շրջանակի կամ փեղկի պատրաստման ընթացքում երկու ապակեփաթեթների միացման համար:

 

Ցանցեր

Շրջանակաձև հակամիջատային ցանցերը համարվում են գործնական և արդյունավետ լուծում` միջատներից պաշտպանվելու խնդրի համար: Շատ հարմար են ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային և ծառայողական տարածքների համար: Ի տարբերություն ռուլետային տիպի միջատապաշտպան ցանցերի, շրջանակաձև միջատապաշտպան ցանցերը պատրաստվում են գործնականում պահանջվող ցանկացած լայնության և բարձրության:

Կան միջատապաշտպան շրջանակներ` նախատեսված դռների համար, որպեսզի պաշտպանեն մուտքից ներթափանցող միջատներից: Ամրացվում են հատուկ հանգույցների վրա: Միջատապաշտպան ցանցերի նվազագույն տարածքը կազմում է 0.75 քմ: Օրինակ, 300 х 300մմ չափսերով միջատապաշտպան ցանց միանշանակ հնարավոր է պատրաստել , սակայն դրա արժեքը հաշվելու համար օգտագործվում է 0.09 քմ եւ 0.75 քմ փաստացի տարածքը: Դա պայմանավորված է նրանով, որ պատրաստվող միջատապաշտպան ցանցերի տարածքի կրճատման հետ համապատասխանորեն բարձրանում է պատրաստման ինքնարժեքը:
ԱրտԼենՊլաստ ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր պատվիրատուները գոհ մնան, քանզի ամեն երրորդ հաճախորդ դիմում է նախորդ երկուսի խորհրդով: