Ամերիկյան պատուհաններն արդեն Հայաստանում են. Արտ Լեն Պլաստը առաջին և միակ ընկերությունն է, որտեղ կարող եք պատվիրել ցանկացած չափերի և ձևի ամերիկյան պատուհաններ: Ամերիկյան պատուհանները սկզբունքորեն տարբերվում են մեզ մոտ լայն տարածում գտած եվրոպատուհաններից:
Արտլենպլաստ ընկերությունն այսուհետ իր հաճախորդներին է առաջարկում նաև ժամանակակից և բազմաոճ խոհանոցային, մանկական, ննջասենյակի, նախասրահի և հյուրասենյակի կահույքի լայն տեսականի: Այստեղ հաշվի է առնվում պատվիրատուի յուրաքանչյուր ցանկություն. Դուք ունեք ընտրության և երևակայելու մեծ հնարավորություն:
Տարեսկզբից Արտ Լեն Պլաստ ընկերությունը սկսել է Alleanza Doors ապրանքանիշի դռների ներմուծումն ու վաճառքը Հայաստան:
Alleanza միջսենյակային ոչ ստանդարտ դռների լայն տեսականին արդեն իսկ ներկայացված է Art Len Plast նորաբաց սրահում, Գրիբոյեդովի 11 հասցեում (Կոմիտաս-Գրբոյեդով խաչմերուկ):
Վերջերս Մոսկվայում կայացավ շինարարական և հարդարման նյութերի խոշորագույն Mosbuild 2016 ցուցահանդեսը: Հեղինակավոր այս ցուցահանդեսը, 3 օրերի ընթացքում (ապրիլի 3-5-ը), ունեցավ ավելի քան 63000 այցելու, այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտրի ներկայացուցիչներ, շենքերի և շինությունների շինարարությամբ ու հարդարմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ինտերիերի դիզայներներ և շինարարական ոլորտի այլ մասնագետներ: