Օգտակար

Ձմեռային այգիների և վերանդաների ապակեպատման առանձնահատկությունները

Ձմեռային այգիների և վերանդաների ապակեպատման առանձնահատկությունները

Ձմեռային այգին ապակեպատ փակ տարածք է, որի մեջ ներթափանցում է բնական լույսը: Մերձքաղաքային շինարարությունում ամենապուլյարներն են
ձմեռային այգիները, վերանդաները, տեռասաները:

Ձմեռային այգիների հիմնական տեսակները


Ձմեռային այգիները հատուկ տարածքներ են, որտեղ աճեցնում են ցուրտ պայմաններում դիմացկունություն չունեցող բույսեր։ Դրանք ջեռուցվում են և ունեն բնական լուսավորություն: Ժամանակակից ձմեռային այգիները կառուցվում են հիմնական շենքերին կից։ Ձմեռային այգիները լինում են․
Բուֆերային տիպի - ունեն գեղագիտական նշանակություն, և հնարավորություն են տալիս առնչվել բնությանը։ Այս տիպի ձմեռային այգիները բուֆերի դեր են կատարում փողոցի ու որևէ տարածքի միջև;
Ձմեռային այգի-ջերմոց - Ստեղծվում է հատուկ միկրոկլիմա, որը նպաստավոր է բույսերի աճի համար;
Բնակելի ձմեռային այգի - Կարող է լինել և՛ հանգստի գոտի, և՛ ծառայել որպես աշխատանքային տարածք: Կարող է տեղակայվել տան ցանկացած հատվածում։ Այստեղ բույսերը աճեցվում են տարաների մեջ։

Ապակեպատման նյութեր


Ձմեռային այգու կառուցման հիմքում ապակեպատումն է: Տարածքում լույսի ու ջերմության ներդաշնակությունը կախված է օգտագործվող ապակեպատման նյութերից: Ապակեպատման համար օգտագործվում են երեք հիմնական նյութեր.
  • Պլաստիկ պրոֆիլներ, սրանք սակայն այնքան էլ պոպուլյար չեն, քանի որ կարճ կյանք ունեն՝ պլաստիկի ցածր ամրության պատճառով;
  • Փայտե պրոֆիլները թանկարժեք հաճույք են, այդուհանդերձ ներդաշնակ են բնության հետ;
  • Ալյումինե պրոֆիլները ապակեպատման լավագույն տարբերակն են: Ալյումինը բավականին ամուր նյութ է, օգնում է պաշտպանել այգին հնարավոր վնասներից: Բացի այդ, ալյումինե կոնստրուկցիաներն ունեն գրավիչ տեսք: Ալյումինե պրոֆիլներով ձմեռային այգիները կարող են դիմանալ մինչև 80 տարի:

  • Կարկասը ծածկելու համար օգտագործվում են հետևյալ նյութերը.
  • Ամենատարածվածը ապակին է, որն ունի բարձր լուսաթափանցություն, դիմացկուն է և ունի ջերմամեկուսացման գերազանց հատկություններ;
  • Ձմեռային այգիների և պատշգամբների հավաքման համար նոր լուծում է պոլիկարբոնատը: Ունի բարձր դիմացկունություն և երկարակյաց է;
  • Ձմեռային այգիների նորաձև լուծումներից են ապակեփաթեթները, որոնց օգնությամբ ձմեռային այգին կառուցվում է բավականին արագ, իսկ ապակեպատումը համապատասխանում է բոլոր ժամանակակից չափանիշներին:

  • Խորհուրդներ ձմեռային այգիների և պատշգամբների ապակեպատման վերաբերյալ
    Ձմեռային այգի և վերանդա պատրաստելիս պետք է հաշվի առնել հետևյալը.
  • Բույսերը պետք է պաշտպանված լինեն ջերմաստիճանային տատանումներից;
  • Կոնստուկցիան պետք է անվտանգ լինի;
  • Լինի կայուն՝ մթնոլորտային երևույթների նկատմամբ։

  • Եվս մի քանի ցուցումներ․
  • Որպեսզի ձմեռային այգին ծառայի ոչ միայն որպես ջերմոց, այլև՝ հանգստի վայր, ընտրեք մեծ տարածք, որտեղ կարող եք առանցնացնել մի հարմարավետ անկյուն և անցկացնել ձեր հետաքրքիր երեկոները;
  • Ձմեռային այգի կազմակերպելիս օգտագործեք միակողմանի կամ շարժական պատուհաններ՝ տանիքի ստորոտին (տարածք խնայելու համար);
  • Դռներ տեղադրելիս օգտագործեք սլայդ կամ բարձրացող-սահող դռներ, որոնք բավական հերմետիկ են;
  • Հատուկ ուշադրություն դարձրեք ձմեռային այգու օդափոխությանը․ միկրոկլիմայի պահպանման համար անհրաժեշտ է պահպանել օդի խոնավությունը:
  • Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



    ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ»

    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ» Վիտրաժները վաղուց արդեն պարզապես պատմական արմատներով դեկորատիվ տարր չեն։ Ժամանակակից ինտերիերում դրանք կարող են դառնալ չափազանց արդիական գործիք՝ լույսի ձևավորման միջոց, մինիմալիստական տարածքներին անհատականություն


    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար

    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար Բացօթյա հանգստի գոտին ամբողջ տարվա համար պարզապես գեղեցիկ գաղափար չէ․ դա համակարգ է՝ տանիք + միկրոկլիմա + հարմարավետություն + դիմացկուն նյութեր + բազմաշերտ լուսավորություն։
    Եթե ապահովեք այս 5 բաղադրիչները, ձեր տեռասան կամ


    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։ Ո՞րն ընտրել։

    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։  Ո՞րն ընտրել։ Շրջանակով լոգախցիկ: Այս համակարգում ապակին ամրացվում է մետաղական պրոֆիլում (շրջանակում)։ Սովորաբար օգտագործվում է ավելի բարակ կոփված ապակի, իսկ ամբողջ կառուցվածքը հենվում է մետաղական կարկասին։