Օգտակար

Խորհուրդներ՝ ինչպես ընտրել լոգախցիկ

Խորհուրդներ՝ ինչպես ընտրել լոգախցիկ

Ներկայումս լոգարանում լոգախցիկի ունանելը պոպուլյար է, համարվում է նորաձև։

Լոգախցիկի կոնստրուկցիայի ընտրությունը


Լոգախցիկի ամենատարածված տարբերակը շարժվող դռներով մոդելներն են: Այս մոդելները, իրենց կոնստրուկցիայի շնորհիվ, խնայում են բավականին մեծ տարածություն։
Կոմպակտ լոգախցիկը կատարյալ լուծում է տարածքի ընդարձակությունը մեծացնելու համար: Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել լոգախցիկի պատրաստման նյութին և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ դիմադրողականությանը:
Կան նաև համակցված տարբերակներ, որոնք ներառում են միաժամանակ ավազան (տական) և լոգարան: Այս տարբերակում հնարավոր է համատեղել լոգարանի և լոգախցիկի բոլոր առավելությունները։

Փակ լոգախցիկ


Լոգախցիկները լինում են բաց և փակ տիպի: Փակ լոգախցիկները պաշտպանված են բոլոր կողմերից՝ հատուկ գմբեթով և ավազանով։ Այս տեսակի խցիկների առավելությունը ամրությունն է, ընդհուպ մի քանի գործառույթներ համադրելու հնարավորությունը՝ հիդրոմասաժ և այլն։ Լոգախցիկի դռներն ամենից հաճախ ապակուց են, որոնք կարող են լինել անփայլ կամ թափանցիկ։

Բաց լոգախցիկ


Այս մոդելների առանձնահատկությունը տանիքի (վերին հիմքի) բացակայությունն է: Դրանք ներառում են շարժական շիրմա և ավազան: Բաց լոգախցիկներն ապահովում են բնական օդափոխություն, քիչ տեղ են զբաղեցնում, սակայն չունեն ներկառուցված ֆունկցիոնալ հնարավորություններ։

Ավազանի (տականի) ընտրությունը


Լոգախցիկի որակը ուղղակիորեն կախված է ավազանի նյութի ընտրությունից:
Պողպատե ավազանները աչքի են ընկնում ամրությամբ և դիմացկունությամբ:
Չուգունե ավազանները աչքի են ընկնում երկարաժամկետ գործարկմամբ և քերծվածքների նկատմամբ բարձր դիմացկունությամբ։
Կերամիկական ավազանները ունեն էսթետիկ տեսք, սակայն պաշտպանված չեն մեխանիկական վնասներից:
Մարմարե ավազանները մեծապես դիմացկուն են, պահպանում են ջերմաստիճանը բավականին երկար ժամկետով, սակայն ունեն բարձր գին:
Ակրիլային ավազանները էժան են, հեշտ տեղադրվող և ոճային:
Ըստ ձևի ավազանները բաժանվում են հետևյալ տիպերի՝ կլոր և ուղղանկյուն, բարձր և ցածր: Ձևով կլոր ավազաններն առավել էլեգանտ տեսք ունեն և ավելի քիչ տեղ են զբաղեցնում։

Լոգախցիկի սարքավորումների ընտրությունը


Ներկայումս լոգախցիկի գործառույթները չեն սահմանափակվում միայն ցնցուղով․ ժամանակակից լոգախցիկը կարող է ներառել նաև լրացուցիչ ֆունկցիոնալ մասեր։

  • Ուղղահայաց մերսում, որն իրականացվում է շիթերով հոսող ջրի միջոցով։
  • Որոշ խցիկներ ապահովում են ոտքերի մերսում: Ջրի ճնշումն այս դեպքում պետք է լինի առնվազն 1,5 մթնոլորտ:
  • Կոնտրաստային ցնցուղի ազդեցությունը ձեռք է բերվում կոնտրաստային ջերմաստիճանի և ջրի փոխազդեցության հետևանքով:
  • Խցիկում հատուկ լուսավորության աղբյուրը կարող է ապահովել քրոմոթերապիա։

  • ALP ընկերությունն առաջարկում է լոգախցիկների ամենալայն և ամենաբազմազան տեսականին՝ մատչելի գներով: Ընտրված ապրանքի մոնտաժն ու առաքումը Երևանի տարածքում անվճար է։

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



    ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ»

    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ» Վիտրաժները վաղուց արդեն պարզապես պատմական արմատներով դեկորատիվ տարր չեն։ Ժամանակակից ինտերիերում դրանք կարող են դառնալ չափազանց արդիական գործիք՝ լույսի ձևավորման միջոց, մինիմալիստական տարածքներին անհատականություն


    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար

    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար Բացօթյա հանգստի գոտին ամբողջ տարվա համար պարզապես գեղեցիկ գաղափար չէ․ դա համակարգ է՝ տանիք + միկրոկլիմա + հարմարավետություն + դիմացկուն նյութեր + բազմաշերտ լուսավորություն։
    Եթե ապահովեք այս 5 բաղադրիչները, ձեր տեռասան կամ


    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։ Ո՞րն ընտրել։

    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։  Ո՞րն ընտրել։ Շրջանակով լոգախցիկ: Այս համակարգում ապակին ամրացվում է մետաղական պրոֆիլում (շրջանակում)։ Սովորաբար օգտագործվում է ավելի բարակ կոփված ապակի, իսկ ամբողջ կառուցվածքը հենվում է մետաղական կարկասին։