Օգտակար

Ե՞րբ է անհաժեշտ փոխել պատուհանների հերմետիկ ժապավենները (թաղանթները)

Ե՞րբ է անհաժեշտ փոխել պատուհանների հերմետիկ ժապավենները (թաղանթները)

Պլաստիկ պատուհանները հատկապես մեծ մասսայականություն են վայելում, քանի որ դիմացկուն են, պրակտիկ և ունեն մատչելի գին:
Չնայած պատուհանները երկար տարիներ պահպանում են իրենց սկզբնական տեսքը, սակայն ապահովագրված չեն այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են՝ միջանցիկ քամիները, փողոցի փոշին և այլն: Իսկ այս ամենի պատճառը հաճախ կարող է հանդիսանալ հնացած հերմետիկ նյութը կամ ժապավենը։

Պատուհանների հերմետիկ ժապավենի դերը


Հերմետիկ նյութի հիմնական գործառույթը թաղանթը կամ ժապավենը պատուհանի շրջանակին կիպ սեղմված լինելն է, ինչը նպաստում է պատուհանի հերմետիկությանը։ Այն կանխարգելում է սառը օդի ներթափանցումը, ապահովում է ձայնաջերմամեկուսիչ ռեժիմ, ինչպես նաև երկարեցնում է պատուհանների օգտագործման ժամկետը: Հերմետիկ նյութերը կարելի է տարբերակել ըստ բաղադության:

  • Սիլիկոնե հերմետիկ նյութերը հատկապես կծառայեն ձեզ բավականին երկար ժամանակ: Դրանց առավելություններից կարելի է նշել՝ կրակի հանդեպ բարձր դիմադրողականությունը, թեթևությունը։
  • Ռետինե հերմետիկ նյութերը կդիմակայեն նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության ռեժիմին:

  • Գոյություն ունեն նաև ջերմապլաստիկ էլաստոմերից և փրփրառետինից պատրաստված հերմետիկ նյութեր։ Սակայն վերջիններս ճաքում են բարձր ջերմաստիճանի պայմաններում, նաև՝ բավականաչափ ամուր չեն։

    Ե՞րբ փոխել հերմետիկ նյութը


  • Պատուհանի կամ մեկ հատվածի վրա կոնդենսատի ի հայտ գալու դեպքում;
  • Բարձր փողոցային աղմուկի դեպքում;
  • Վնասվածության, նյութի առաձգականության և ամբողջական կորստի դեպքում;
  • Սենյակի ջերմաստիճանի նկատելի անկման դեպքում;
  • Ուժեղ միջանցիկ քամիների պարագայում։

  • Ամռանը կարող եք ինքներդ ստուգել հերմետիկ նյութի որակը: Այդ նպատակով, պատուհանի թաղանթի և շրջանակի միջև տեղադրեք թղթի թերթ, որը չպետք է սայթաքի: Այդ պարագայում, հնարավոր է բաց հատվածի առկայություն։

    Ինչպես երկարացնել հերմետիկ նյութի գործածության ժամկետը


    Օգտագոման կանոնների խախտումը հերմետիկ նյութերի վաղաժամ անօգտագործելի դառնալու պատճառներից մեկն է։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավորինս ճիշտ կերպով պետք է խնամել հերմետիկ ժապավենը։

  • Պարբերաբար մաքրեք այն փոշուց, յուղեք և պատուհաններն օգտագործեք ամառային ռեժիմի տակ։
  • Մշակեք սիլիկոնային կամ գլիցերինի հիմքով նյութերով, որոնք ջրակայուն են և դրանով իսկ բարելավում են հերմետիկ ժապավենի առաձգականությունը։
  • Խուսափեք ապակեփաթեթը սառեցնելուց։
  • Աշնանը և գարնանը փոխեք պատուհանի սեղմման ռեժիմը:

  • ALP ընկերությունը առաջարկում է հերմետիկ նյութերի լայն տեսականի, որը թույլ կտան պահպանել ջերմությունը և կապահովի հիանալի ձայնամեկուսացման ռեժիմ ձեր պատուհանների համար:

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



    ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ»

    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ» Վիտրաժները վաղուց արդեն պարզապես պատմական արմատներով դեկորատիվ տարր չեն։ Ժամանակակից ինտերիերում դրանք կարող են դառնալ չափազանց արդիական գործիք՝ լույսի ձևավորման միջոց, մինիմալիստական տարածքներին անհատականություն


    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար

    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար Բացօթյա հանգստի գոտին ամբողջ տարվա համար պարզապես գեղեցիկ գաղափար չէ․ դա համակարգ է՝ տանիք + միկրոկլիմա + հարմարավետություն + դիմացկուն նյութեր + բազմաշերտ լուսավորություն։
    Եթե ապահովեք այս 5 բաղադրիչները, ձեր տեռասան կամ


    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։ Ո՞րն ընտրել։

    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։  Ո՞րն ընտրել։ Շրջանակով լոգախցիկ: Այս համակարգում ապակին ամրացվում է մետաղական պրոֆիլում (շրջանակում)։ Սովորաբար օգտագործվում է ավելի բարակ կոփված ապակի, իսկ ամբողջ կառուցվածքը հենվում է մետաղական կարկասին։