Օգտակար

Պատշգամբների և լոջիաների կիսաջերմ ապակեպատում

Պատշգամբների և լոջիաների կիսաջերմ ապակեպատում

Ցանկացած ժամանակակից պլանավորման անբաժանելի մաս են կազմում լոջիան կամ պատշգամբը, որոնք հաճախ պաշտպանված
չեն լինում վատ եղանակային պայմաններից։
Կիսաջերմ ապակեպատումը, շնորհիվ իր պրակտիկության, մեծ պահանջարկ ունի։ Լինում է երկու տեսակի՝ շարժական և ստանդարտ, որոնք երկուսն էլ ունեն մեկ ընդհանրություն՝ էներգաարդյունավետ են։

Կիսաջերմ ապակեպատումն ունի մի շարք առավելություններ՝


  • մատչելի գին,
  • էսթետիկ տեսք,
  • հեշտ օգտագործում,
  • ապակիների չքրտնում,
  • բարձր դիմադրողականություն քամու հանդեպ, ամրություն,
  • թեթև քաշ, ինչի շնորհիվ հնարավոր է հավաքել նույնիսկ հին պատշգամբների սալերի վրա։

  • Ի՞նչ խնդիրներ է լուծում կիսաջերմ ապակեպատումը․


  • Սենյակի տարածքի արդյունավետ օգտագործում;
  • Հերմետիկության բարձր աստիճան՝ համեմատած «սառը» ապակեպատման հետ;
  • Պաշտպանություն վատ եղանակից։

  • Տեխնոլոգիայի և կոնստրուկցիայի առանձնահատկությունները


    Կիսաջերմ ապակեպատման առանձնահատկություններից մեկը փոքրխցիկանի ապակեփաթեթների օգտագործումն է: Ենթադրում է երկու տեսակի կոնստրուկցիաներ՝ շարժական և ստանդարտ, որոնք ունեն կրկնակի թեքվող փեղկեր:

  • Շարժական համակարգը հարմար է փոքր պատշգամբների և լոջիաների համար, քանի որ դրանք ներսի մասում տեղ չեն զբաղեցնում՝ տեսողականորեն ստեղծելով ընդարձակ տարածության էֆեկտ։ Շարժական պրոֆիլները հիմնականում պատրաստված են լինում ալյումինից, բայց նաև՝ ՊՎՔ-ից, այնպիսիներից, որոնք ունեն գերազանց ջերմամեկուսիչ հատկություններ: Խոզանակաձև ամրակցիչները, որոնք օգտագործվում են այս տիպի կոնստրուկցիաների մեջ, պաշտպանում են աղմուկից ու վատ եղանակային պայմաններից:
  • Ստանդարտ կոնստրուկցիան ամենապրակտիկ տարբերակն է և ունի բարձր ամրություն։ Այդուհանդերձ, սենյակը, որտեղ տեղադրվում է այս տեսակի կոնստրուկցիան, պետք է լինի բավականին մեծ չափերի։

  • ALP ընկերության լոջիաների կիսաջերմ ապակեպատումը իրենից ներկայացնում է ռացիոնալ կոնստրուկտիվ ու էսթետիկ լուծում՝ ծախսերի և օպերատիվության բալանսի համադրմամբ։ Առաքումը Երևանի տարածքում անվճար է։

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք

    Երբ պատուհանը փակ է, բայց այնուամենայնիվ փչում է․ 10 թաքնված պատճառ, թե ինչու են առաջանում քամու ներթափանցում եվ ջրի արտահոսք Պատուհանը կարող է ամբողջությամբ փակ լինել, բայց,միևնույն է, ներս թողնել սառը օդ, փողոցի աղմուկ, փոշի կամ անձրևաջուր։ Խնդիրը միշտ չէ, որ ակնհայտ է։ Շատ դեպքերում դրա պատճառը թաքնված է փեղկի սեղմման ուժի, ջրահեռացման համակարգի


    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Հարցեր, որոնք կարելի է ուղղել ՊՎՔ պատուհաններ մոնտաժող- տեղադրողին

    Տան սեփականատիրոջ ստուգաթերթ՝ ձեր բյուջեն, հարմարավետությունն ու երաշխիքը պաշտպանելու համար



    ՊՎՔ պատուհաններ ընտրելիս շատերը հիմնական ուշադրությունը դարձնում են գնին և արտաքին տեսքին։


    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ»

    Վիտրաժները ժամանակակից ինտերիերում․ երբ է դա ոճային, իսկ երբ՝ «շատ» Վիտրաժները վաղուց արդեն պարզապես պատմական արմատներով դեկորատիվ տարր չեն։ Ժամանակակից ինտերիերում դրանք կարող են դառնալ չափազանց արդիական գործիք՝ լույսի ձևավորման միջոց, մինիմալիստական տարածքներին անհատականություն


    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար

    Ինչպես ստեղծել բացօթյա հանգստի հարմարավետ գոտի՝ տարվա բոլոր եղանակների համար Բացօթյա հանգստի գոտին ամբողջ տարվա համար պարզապես գեղեցիկ գաղափար չէ․ դա համակարգ է՝ տանիք + միկրոկլիմա + հարմարավետություն + դիմացկուն նյութեր + բազմաշերտ լուսավորություն։
    Եթե ապահովեք այս 5 բաղադրիչները, ձեր տեռասան կամ


    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։ Ո՞րն ընտրել։

    Ի՞նչ տարբերություն կա շրջանակով եվ առանց շրջանակի ապակե լոգախցիկների միջեվ։  Ո՞րն ընտրել։ Շրջանակով լոգախցիկ: Այս համակարգում ապակին ամրացվում է մետաղական պրոֆիլում (շրջանակում)։ Սովորաբար օգտագործվում է ավելի բարակ կոփված ապակի, իսկ ամբողջ կառուցվածքը հենվում է մետաղական կարկասին։