Հայաստանում անցկացվող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային միջազգային էքսպոյին այս տարի մասնակցություն ունեցավ նաև ԱԼՊ Քոնսթրաքշնը՝ իր յուրահատուկ տաղավարով ու հարուստ տեսականիով։
ALP ընկերությունը շարունակում է ընդարձակել մատուցվող արտադրանքի տեսականին՝ այս անգամ ներկայացնելով մեկուսիչ վարագույրներ։ Մեկուսիչ վարագույրները նախատեսված են արտադրական, տեխնիկական կամ վերանորոգվող տարածքների ջերմա- և ջրամեկուսացման համար։ Բացի դրանից, տարածքը պաշտպանում են աղտոտումից:
Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում
«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև:
Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար:
MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ
MosBuild-ը Ռուսաստանում շինարարական և հարդարման նյութերի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է մասնակիցների և այցելուների թվով: Ինչպես նախորդ տարիներին, ԱրտԼենՊլաստ ըկերությունն այս տարի ևս ներկա էր մեծամասշտաբ այս ցուցահանդեսին: