Նորություններ

Ամերիկյան պատուհաններ. առաջինը հայկական շուկայում

Ամերիկյան պատուհաններ. առաջինը հայկական շուկայում
Ամերիկյան պատուհաններն արդեն Հայաստանում են. Արտ Լեն Պլաստը առաջին և միակ ընկերությունն է, որտեղ կարող եք պատվիրել ցանկացած չափերի և ձևի ամերիկյան պատուհաններ: Ամերիկյան պատուհանները սկզբունքորեն տարբերվում են մեզ մոտ լայն տարածում գտած եվրոպատուհաններից: Դրանց հաճախ անվանում են նաև անգլիական պատուհաններ կամ ուղղահայաց սլայդեր՝ ելնելով աշխատանքի սկզբունքից:
Այս տիպի պատուհանները պատրաստվում են հատուկ մետաղապլաստից, ունեն պարզ կառուցվածք, բայց, չնայած դրան, առանձնանում են ամրությամբ, թեթևությամբ ու ջերմակայունությամբ։

Այստեղ փեղկերի բռնակների բացակայությունն ապահովում է տարածքի խնայողություն, թույլ է տալիս օգտագործել ցանկացած տեսակի վարագույրներ և արևապաշտպան մեխանիզմներ:
Ամերիկյան պատուհանների հիմնական առանձնահատկությունը բարձր ջերմամեկուսիչ հատկությունն է և չկոտրվելու հավանականությունը անգամ ուժեղ քամու դեպքում: Բացի այդ, պատուհանի համակարգը չի խոչընդոտում օգտվել պատուհանագոգից՝ որպես հենակ:

Ամերիկյան պատուհանները կարող են ունենալ միմյանցից անկախ 1 կամ 2 փեղկ, ինչը թույլ է տալիս հեշտ օգտագործել դրանք և խնայել ռեսուրսները: Դրանց խնամքն ու մաքրությունը նույնպես հեշտ է և հարմար:
Անվտանգության տեսանկյունից ամերիկյան կամ անգլիական պատուհաններն իդեալական լուծում են փոքրիկ երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Վերջիններս չեն կարող ինքնուրույն բացել պատուհանը, եթե նույնիսկ տեղադրված չէ հատուկ պաշտպանիչ համակարգ:

ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

Հայաստանում անցկացվող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային միջազգային էքսպոյին այս տարի մասնակցություն ունեցավ նաև ԱԼՊ Քոնսթրաքշնը՝ իր յուրահատուկ տաղավարով ու հարուստ տեսականիով։


Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

ALP ընկերությունը շարունակում է ընդարձակել մատուցվող արտադրանքի տեսականին՝ այս անգամ ներկայացնելով մեկուսիչ վարագույրներ։ Մեկուսիչ վարագույրները նախատեսված են արտադրական, տեխնիկական կամ վերանորոգվող տարածքների ջերմա- և ջրամեկուսացման համար։ Բացի դրանից, տարածքը պաշտպանում են աղտոտումից:


Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև:

Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար:


MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ MosBuild-ը Ռուսաստանում շինարարական և հարդարման նյութերի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է մասնակիցների և այցելուների թվով: Ինչպես նախորդ տարիներին, ԱրտԼենՊլաստ ըկերությունն այս տարի ևս ներկա էր մեծամասշտաբ այս ցուցահանդեսին:


Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում Արտ Լեն Պլաստ ընկերության նորաբաց՝ ընդարձակ և հարմարավետ մասնաճյուղն արդեն գործում է Գյումրի քաղաքում՝ Խրիմյան Հայրիկ 55/3 հասցեում: Խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում բարձրորակ և շահավետ պայմաններով մի շարք ապրանքներ և ծառայություններ՝