Նորություններ

Կայացավ Mosbuild 2021 ցուցահանդեսը

Կայացավ Mosbuild 2021 ցուցահանդեսը

Մարտի 30-ից ապրիլի 2-ը ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ Mosbuild 2021 հերթական` 26-րդ, խոշորագույն շինարարական ցուցահանդեսը: Միջազգային այս հեղինակավոր իրադարձությանն այս տարի ներկա էր 60.000 մասնակից աշխարհի 22 երկրներից՝ շինարարական, դիզայներական, դեկորի և շենքերի հարդարմամբ զբաղվող ընկերությունների ու առևտրաշինարարական ոլորտի խոշոր ներկայացուցիչներ:

Էքսպոյին այս տարի մասնակցեցին ավելի քան 120 նոր ընկերություններ, շինարարական նյութերի, ֆասադների, պատուհանների և գործիքների 150-ից ավելի մատակարարներ, սանտեխնիկայի, ջրամատակարարման 80 և պաստառների, կերամիկական սալիկների, ներկերի մատակարարման 200-ից ավելի ներկայացուցիչներ:

Եվրասիական տարածաշրջանի ամենակարևոր շինարարական ցուցահանդեսին դիտորդի կարգավիճակում էր ԱրտԼենՊլաստ ընկերության տնօրեն Արթուր Աբրահամյանը: Նրա խոսքերով՝ այս մեծամասշտաբ ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին ու այցելուներին՝ ծանոթանալու ոլորտի նորություններին, էքստերիերի ու ինտերիերի ներկա և առաջիկա տենդենցներին: Կարևոր է նաև նոր գործընկերների ձեռքբերման հնարավորությունը, ինչը թույլ է տալիս մշտապես թարմացնել ու ընդլայնել ԱԼՊ ապրանքատեսականին։

ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

Հայաստանում անցկացվող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային միջազգային էքսպոյին այս տարի մասնակցություն ունեցավ նաև ԱԼՊ Քոնսթրաքշնը՝ իր յուրահատուկ տաղավարով ու հարուստ տեսականիով։


Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

ALP ընկերությունը շարունակում է ընդարձակել մատուցվող արտադրանքի տեսականին՝ այս անգամ ներկայացնելով մեկուսիչ վարագույրներ։ Մեկուսիչ վարագույրները նախատեսված են արտադրական, տեխնիկական կամ վերանորոգվող տարածքների ջերմա- և ջրամեկուսացման համար։ Բացի դրանից, տարածքը պաշտպանում են աղտոտումից:


Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև:

Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար:


MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ MosBuild-ը Ռուսաստանում շինարարական և հարդարման նյութերի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է մասնակիցների և այցելուների թվով: Ինչպես նախորդ տարիներին, ԱրտԼենՊլաստ ըկերությունն այս տարի ևս ներկա էր մեծամասշտաբ այս ցուցահանդեսին:


Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում Արտ Լեն Պլաստ ընկերության նորաբաց՝ ընդարձակ և հարմարավետ մասնաճյուղն արդեն գործում է Գյումրի քաղաքում՝ Խրիմյան Հայրիկ 55/3 հասցեում: Խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում բարձրորակ և շահավետ պայմաններով մի շարք ապրանքներ և ծառայություններ՝