Նորություններ

Alleanza. Եվրոպական որակ և ոճ դռների հայաստանյան շուկայում

Alleanza. Եվրոպական որակ և ոճ դռների հայաստանյան շուկայում

Տարեսկզբից Արտ Լեն Պլաստ ընկերությունը սկսել է Alleanza Doors ապրանքանիշի դռների ներմուծումն ու վաճառքը Հայաստան:

Alleanza միջսենյակային ոչ ստանդարտ դռների լայն տեսականին արդեն իսկ ներկայացված է Art Len Plast նորաբաց սրահում, Գրիբոյեդովի 11 հասցեում (Կոմիտաս-Գրբոյեդով խաչմերուկ):

Alleanza doors ապրանքանիշի հիմքում հետևյալ սկզբունքն է՝ պահպանել էտալոնային որակի սահմանված մակարդակը՝ մշտապես թարմացնելով հավաքածուները, համալրելով դրանք նոր մոդելներով ու դեկորներով: Ընկերության  կողմից ներդրված բարձր տեխնոլոգիական սարքավորումներն ապահովում են արտադրանքի դիմացկունությունը, հուսալիությունը և երկարակեցությունը: Դռների արտադրության մեջ կիրառվում է էկոլոգիապես մաքուր հումք, հայտնի ապրանքանիշերի դեկորատիվ և համակցման (комплектующие) նյութեր:

Արտ Լեն Պլաստը հանդիսանում է Alleanza Doors ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայաստանյան շուկայում:

ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

Հայաստանում անցկացվող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային միջազգային էքսպոյին այս տարի մասնակցություն ունեցավ նաև ԱԼՊ Քոնսթրաքշնը՝ իր յուրահատուկ տաղավարով ու հարուստ տեսականիով։


Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

ALP ընկերությունը շարունակում է ընդարձակել մատուցվող արտադրանքի տեսականին՝ այս անգամ ներկայացնելով մեկուսիչ վարագույրներ։ Մեկուսիչ վարագույրները նախատեսված են արտադրական, տեխնիկական կամ վերանորոգվող տարածքների ջերմա- և ջրամեկուսացման համար։ Բացի դրանից, տարածքը պաշտպանում են աղտոտումից:


Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև:

Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար:


MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ MosBuild-ը Ռուսաստանում շինարարական և հարդարման նյութերի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է մասնակիցների և այցելուների թվով: Ինչպես նախորդ տարիներին, ԱրտԼենՊլաստ ըկերությունն այս տարի ևս ներկա էր մեծամասշտաբ այս ցուցահանդեսին:


Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում Արտ Լեն Պլաստ ընկերության նորաբաց՝ ընդարձակ և հարմարավետ մասնաճյուղն արդեն գործում է Գյումրի քաղաքում՝ Խրիմյան Հայրիկ 55/3 հասցեում: Խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում բարձրորակ և շահավետ պայմաններով մի շարք ապրանքներ և ծառայություններ՝